Բաժիններ՝

Հոնկոնգի տեղական ընտրություններում առաջատարը դեմոկրատամետ ուժերի դաշինքն է

Դեմոկրատամետ ուժերի ներկայացուցիչները ձայների նախնական հաշվումից հետո բացարձակ մեծամասնություն են ստանում Հոնկոնգի շրջանային խորհուրդների ընտրություններում: Այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը:

Նոյեմբերի 24-ին կայացել են քաղաքային 18 օկրուգների խորհուրդների ուղղակի ընտրությունները, որոնցում 1090 թեկնածու պայքարում էր 452 տեղի համար: Խորհուրդները միկրոթաղամասերի մակարդակով զբաղվում են տարբեր, այդ թվում՝ տրանսպորտի եւ կոմունալ ծառայությունների հարցերով:

Ընտրությունները, որոնք անցել են արդեն վեցերորդ ամիսը չհանդարտվող հակակառավարական բողոքների ֆոնին, դիտարկվում են որպես հակառավարական շարժման եւ Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լեմի իշխանության աջակցման չափիչ: Ընտրություններին մասնակցությունը եղել է ռեկորդային: Ընդհանուր առմամբ ընտրական տեղասեր են եկել 2,94 մլն մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների ընդհանուր թվի 71,2 տոկոսը:

2015 թվականին համանման ընտրություններին մասնակցությունը կազմել էր ընդամենը 47 տոկոս: Նախնական տվյալներով՝ պրոդեմոկրատները հաղթում են 18 օկրուգներից 17-ում՝ ստանալով 278 տեղ: Պեկինամետ ճամբարն ստանում է միայն 42 տեղ: Անկախ տեկնածուները կարողացել են ստանալ 24 տեղ: Այն բանի ապակցությամբ, որ պրոդեմոկրատական դաշինքը մեծամասնություն է ստացել քաղաքային բոլոր օկրուգներում, նրանք, ամենայն հավանականությամբ, 120 տեղ կստանան քվեատուների հանձնաժողովում, որը կընտրի վարչական շրջանի ղեկավարին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս