Հայ հեղափոխական դաշնակցությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցով դիմել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Չի՛ կարելի գործառույթի իրականացումը խառնել բացարկի ինստիտուտի հետ». Սեդա Սաֆարյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովի բացմանը: Համաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ավելի քան 30 երկրի օմբուդսմաններ և 20 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը, Եվրոպական հանձնաժողովի […]
«Դատախազները դուրս են գալիս դատավորի համար նախատեսված մուտքո՞վ». Արամ Օրբելյան:
«Այս գործով դատախազության դիրքորոշումը չի փոխվել. պարզապես մի օր ի հայտ են եկել նոր փաստեր». դատախազ
«Դա պետական պատվեր չէ, դա պետության քաղաքականության վերանայում է». Տիգրան Եգորյան:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին գործով որպես մեղադրող դատախազ ներգրավվելու միջնորդություն հայտնեց դատախազ Կարեն Բիշարյանը:
Արդեն տեղեկացրել էինք, որ դատական նիստի ընթացքում վիճաբանություն է սկսվել Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի և դատախազ Գևորգ Բաղդասարյանի մեջև, ինչից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացել էր դատական նիստերի դահլիճից:
168 ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ։
«Բազմիցս արդեն նշել ենք, որ մենք դեմ ենք այդ համակարգին, սխալ է ՀՀ հարկատուների գումարով որևէ մեկին ուղարկել տուն և առաքելությունը չիրականացնելու համար աշխատավարձ տալ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Կառավարության առաջարկին՝ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ ուղարկել թոշակի:
Բախում քաղաքացիների և դատարանի կարգադրիչների միջև
«Կոռւպցիայի կանխարգելման» հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը:
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի՝ դատախազ Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու ժամանակ լեզվակռիվ սկսվեց նրա ու դատախազ Գևորգ Բաղդասարյան միջև:
Դատավորը վեճի պատճառով հեռացավ դահլիճից. նիստն ընդհատվեց
««Մարտի 1»-ի գործով եթե մեղադրյալներ են լինում և չեն ներկայանում, նրանց նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Արդյո՞ք արդարադատությունը նրանց կարող է հասնել, սա դուք կարո՞ղ եք երաշխավորել, որևէ մեկը կարո՞ղ է նման երաշխիքներ տալ, որ նրանք անպայման կհայտնաբերվեն: Ես կարող եմ ընդամենը ասել, որ դրա համար մենք ամեն ինչ կանենք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվելուն և հարցին, թե կա՞ն երաշխիքներ, որ մեղադրյալների նկատմամբ տեղի կունենա արդարադատություն: Թե ինչ կլինի Գևորգ Կոստանյանի ճակատագիրը, Սասուն Խաչատրյանը լրագրողներին հորդորեց սպասել 48 ժամ:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որ Հայաստանին «Սորոսի» հիմնադրամից վտանգ է սպառնում, ասել է, որ հանցագործության մասին հաղորդում չի ստացել և չի կարող Վանեցյանին կանչել հարցաքննության:
Թուրքիայի դատախազության մարմինները 189 մարդու ձերբակալման օրդերներ են տվել «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) անդամների դեմ գործողության շրջանակում, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փոր կազմակերպելու մեջ:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այցելել է ռուսական ՏԱՍՍ գործակալության կենտրոնական գրասենյակ, որտեղ անցկացվել է ԱՊՀ պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի (ԱՊՀ ինֆորմխորհրդի) 27-րդ նիստը:
Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի խոսքով՝ «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանը պետք է 48 ժամվա ընթացքում ներկայանա վարույթ իրականացնող մարմին։ Իսկ եթե վերջինս չներկայանա, ապա ՀՔԾ-ն կգործի ըստ օրենքի:
168.am-ը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայության միջոցով հարցեր էր ուղարկել նախարար Հակոբ Արշակյանին՝ այդ մասին նրան նախապես տեղեկացնելով:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պնդում է, որ Թբիլիսիում բողոքի ակցիան պետք է ընդլայնվի եւ ընդգրկի երկրի տարածաշրջանները։ «Մենք չպետք է բաց թողնենք այս պահը: Բոլորը պետքէ մոբիլիզացվեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում»,-լույս նոյեմբերի 26-ի գիշերը հայտարարել է նա «Մթավարի արխի» ընդդիմադիր վրացական հեռուստաալիքի եթերում Կիեւից միանալիս:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի բանագնացները նոյեմբերի 26-ին հեռախոսազրույց են ունեցել առեւտրատնտեսական հարցերի շուրջը, պայմանավորվել են շփումներ պահպանել առեւտրական համաձայնագրի առաջին մասի շուրջը:
«Պարո՛ն քաղաքապետ, դադարեցրե՛ք այս մանիպուլյացիան, մի՛ սադրեք մեզ». Թեհմինա Վարդանյան
Ազգային անվտանգության խորհրդի նիստերի դահլիճում նոյեմբերի 26-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
«Ես կրկին դիմում եմ դատախազությանը Քրեական օրենսգրքի 309 հոդվածով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, քրեական գործ հարուցելու մասին:
«Հայաստանի Հանրապետությունն աներկբա ժողովրդավար երկիր է, բայց այդ ժողովրդավարությունը գոյություն ունի որպես էմոցիոնալ արտահայտություն, որը ձևավորվել է 2018թ. տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում: Մենք հիմա կարիք ունենք այդ ժողովրդավարությունն ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով: Այս հարցում մենք աներկբա գնալու ենք առաջ: Հաջորդ մարտահրավերը դատական անկախ համակարգի կայացումն է:
Ազգային ժողովում ընթացող Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային երկօրյա համաժողովի ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Մարդու իրավունքների պաշտպանությունն այն կարևորագույն նպատակներից մեկն է, որը ժամանակակից աշխարհում կարող է ունենալ ժողովրդավարական կառավարությունը, հասարակությունն ու երկիրը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջույնի հեռագիր է հղել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ինչպես հաղորդել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը, ուղերձն ուղարկվել է Ռուսաստանի երկնքով քահանայապետի թռիչքի պահին Ճապոնիայից մեկնելու ճանապարհին, որտեղ նա նոյեմբերի 26-ին ավարտել է իր առաքելական այցը։