
Մակրոնը հանդիպում կունենա Հռոմի պապի հետ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կընդունի հունիսի 26-ին՝ նրա պաշտոնական այցի ընթացքում: Այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատը:
«Պաշտոնական այցի շրջանակներում Հանրապետության նախագահը 2018 թվականի հունիսի 26-ին կայցելի Սուրբ աթոռ,- նշվում է Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարի վարչակազմի հաղորդագրության մեջ:- Այդ այցի ընթացքում նախագահը կընդունվի Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից, իսկ այնուհետեւ նա բանակցություններ կանցկացնի Վատիկանի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի հետ»:
Մակրոնի նախապատրաստվող այցի մասին մայիսի վերջին հայտնել էր Վատիկանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: