Բաժիններ՝

ՔՍՄ-ն Մերկելին երկու շաբաթ տվեց միգրացիայի խնդրի եվրոպական լուծումը գտնելու համար. DPA

Քրիստոնեասոցիալական միության (ՔՍՄ) վարչությունը հունիսի 18-ին որոշում է ընդունել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին երկու շաբաթ տրամադրել անօրինական միգրացիայի հիմնախնդրի համաեվրոպական լուծում գտնելու համար:

Այս մասին հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով ՔՍՄ-ի ղեկավար մարմնի նիստի մասնակիցների: Պահպանողականները որոշումն ընդունել են միաձայն: Դրանով իսկ բավարական կուսակցությունը փաստորեն վերջնագիր է ներկայացրել կառավարության ղեկավարին:

Եթե մինչեւ հունիսի վերջը Մերկելին չհաջողվի եվրոպացի գործընկերների հետ համաձայնության գալ անօրինական միգրացիայի հակազդման ավելի ադյունավետ միջոցների շուրջը, Գերմանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Հորստ Զեեհոֆերը (ՔՍՄ) միակողմանի կարգով կստորագրի նախարարական հրամանագիր, որը ֆեդերալ ոստիկանությանը կկարգադրի սկսել ընդգրկուն վերահսկողություն սահմանին եւ այն միգրանտների արտաքսում, ովքեր Գերմանիայի տարածքում ապաստանի տրամադրման մերժում են ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930