Արմեն Սարգսյանը հաստատել է խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 18-ին ստորագրել է կարգադրություն խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը հաստատելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի հունիսի 11-ի ՆԿ-84-Ա կարգադրու-թյան 2-րդ կետի 2-րդ ենթակետը.

1. Հաստատել խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,- ասված է կարգադրության մեջ:

Կազմին կարող եք ծանոթանալ այստեղ: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930