
Թուրքիան պատրաստվում է Անտարկտիդայում գիտական կայան հիմնել

Թուրքիան պատրաստվում է 2019 թ. Անտարկտիդայում գիտական կայան հիմնել: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոկում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«2019 թ. մենք Անտարկտիդայում գիտական կայան կհիմնենք: Այդ քայլով Թուրքիան կդասվի այն երկրների շարքը, որոնք այնտեղ արդեն ունեն գիտական կայաններ: Մեր ժամանակները պահանջում են գլոբալ հեռանկարներ: Թուրքիայի զարթոնքի ժամանակն է»,-գրել է Էրդողանը:
Էրդողանի խոսքով՝ արդեն երեք տասնյակ երկրներ Անտարկտիդայում գիտական կայաններ ունեն: