«Ստանում ենք տեղեկություն, որ ինձ ու վարչապետին ուզում են վնասազերծել». ԱԱԾ տնօրեն

«Ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է». այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` պատասխանելով հարցին՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ իրեն կարող են փորձել վնասազերծել:

«Բայց իրենց մոտ չի ստացվի։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է, բայց վարչապետի պարագայում, կարծում եմ՝ ոչ ոք չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ նման քայլի դիմել»,- ասաց Վանեցյանը:

Սակայն նա չմանրամասնեց, թե կոնկրետ ով է իրենց վնասազերծել ցանկացողը` ասելով, թե չի ասի՝ ում մասին է խոսքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930