Բաժիններ՝

ԿԴՀ-ում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 115-ի

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վիրուսով հիվանդացածների թիվը հասել է 115-ի: Այդ մասին հաղորդվում է երկրի առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook-ում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է ԿԴՀ-ի արեւելքում օգոստոսի 1-ին Էբոլա տենդով հիվանդանալու նոր բռնկման մասին, որը դարձել է թվով տասներորդը: ԱՀԿ-ն հայտնել է, որ օգոստոսի 7-ի դրությամբ վիրուսով հիվանդանցածների թիվը կազմել է 90:

Ինչպես նշվում է ԿԴՀ-ի առողջապահության նախարարության փաստաթղթում, ընդամենն այս պահին գրանցված է Էբոլայով վարակման 57 դեպք, որոնցից 30-ը հաստատված է կլինիկապես, 27-ը հնարավոր է, ինչպես նաեւ վիրուսի առկայության հետ կապված կասկածանքի 58 դեպք:

Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց եւ որոշ տեսակի կենդանիների: Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայի համաճարակը հիմնականում երեք երկրներում Էէ՝ Գվինեայում, Սիեռա Լեոնեում եւ Լիբերիայում, հաղորդլ է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս