 
                        Turkish Airlines-ը հայտարարել է ԱՄՆ-ի ընկերությունների գովազդը բոյկոտելու մասին
 
                                    Թուրքիայի Turkish Airlines ազգային ավիափոխադրողը մտադիր է բոյկոտել Միացյալ Նահանգների ֆիրմաների գովազդն ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների:
Այդ մասին հայտնել է ավիաընկերության մամուլի քարտուղար Յահյա Ուսթյունը: Ամերիկյան գովազդը բոյկոտելու կոչը թուրք օգտատերերի սոցիալական ցանցերում տարածվում է օգոստոսի 13-ից:
Օգոստոսի 14-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը բոյկոտ կհայտարարի ամերիկյան էլեկտրոնային արտադրանքին: Ուսթյունը Twitter-ի իր էջում զետեղել Է#ABDyeReklamVerme («Մի՛ տվեք ամերիկյան գովազդ») հեշթեգը՝ Թուրքիայի մյուս ընկերություններին կոչ անելով միանալ ակցիային: «Turkish Airlines-ը մեր պետության եւ ժողովրդի կողքին է: Մեր (գովազդային) գործակալություններին անհրաժեշտ կարգադրություններ են արվել»,- գրել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        