Բաժիններ՝

«Մոսկվան բարձր է գնահատում ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին միանալուց Թուրքիայի հրաժարվելը». Լավրով

Ռուսաստանը բարձր է գնահատում Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականությունը եւ հակառուսական պատժամիջոցներին միանալուց Անկարայի հրաժարվելը: Այդ մասին օգոստոսի 14-ին Անկարայում լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Թուրքիայի դեսպանների եւ միջազգային կազմակերպություններին առընթեր մշտական ներկայացուցիչների խորհրդակցությանն իր մասնակցության արդյունքները:

«Արտաքին քաղաքականության ոլորտում Ռուսաստանը եւ Թուրքիան անկախ կուրս են վարում,- նշել է նա: -Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների հրաժարվելը հակառուսական պատժամիջոցներին միանալուց»: ՌԴ ԱԳ նախարարն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ «աշխարհում իրադրությունը մնում է տագնապալի»: «Մենք առանց չափազանցության գտնվում ենք համաշխարհային պատմության բեկումնային փուլում՝ երկբեւեռ, միաբեւեռ մոդելներից ու սխեմաներից բազմակենտրոն աշխարհակարգի կառուցման անցնելու փուլում, որը ձեւավորվում է որպես օբյեկտիվ իրականություն»,-հավելել է Լավրովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս