Բաժիններ՝

Իտալիայի ՆԳՆ-ն հաստատել է 11 մարդու զոհվելը Ջենովայի մերձակա կամրջի փլվելու հետևանքով

Իտալիայի ՆԳ նախարարության աղբյուրները հաստատել են 11 մարդու զոհվելը Ջենովայի մերձակա կամրջի փլվելու հետեւանքով: Այդ մասին օգոստոսի 14-ին հայտնել է Rai News 24 հեռուստաալիքը:

Ավելի վաղ Adnkronos պորտալը հայտնել է տասնյակ զոհվածների մասին:

Ջենովայի մերձակա ավտոմոբիլային կամուրջը, որով անցնում է A10 ավտոմայրուղին, փլվել է օգոստոսի 14-ին: Նախնական տվյալներով՝ մոտավորապես 100 մետր երկարությամբ կամրջամասը փլվել է դրա տակ գտնվող շենքերի վրա: Ներկայում ավտոմայրուղով երթեւեկությունը դադարեցված է երկու ուղղությամբ:

Rai News 24-ի տեղեկատվության համաձայն, փլվելու պահին կամրջին եղել է շուրջ 20 ավտոմեքենա, մինչ այս պահը փլատակներից դուրս են բերել երկու փրկվածների, փրկարարական գործողությունը շարունակվում է:

Պատահարի վայրում արված լուսանկարներում եւ տեսագրություններում երեւում է, որ բետոնե բեկորների միջեւ ընկած են ճզմված ավտոմեքենաներ: Փլուզումը տեղի է ունեցել առավելապես երկաթգծերի վրա, սակայն բեկորներն ընկել են մոտակայքում գտնվող բնակելի շենքերի վրա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս