«Մեր ժողովրդի մի մասն արդեն շատ լավ կրթված է ու հասկանում է՝ ինչ ասել է՝ խոսքի ազատություն, ինչ ասել է՝ մարդու իրավունքներ». Աշոտ Ադամյան

«Մեր ժողովրդի մի մասն արդեն շատ լավ կրթված է ու հասկանում է՝ ինչ ասել է՝ խոսքի ազատություն, ինչ ասել է՝ մարդու իրավունքներ։ Բայց այսօր փորձում ենք երեկվա դատական որոշման հանդեպ արտահայտել մեր տրամադրությունը։ Դրա էլ, կարծեմ, ամեն մեկն իրավունք ունի, չէ՞»,- այսօր «Էրեբունի պլազայում» նախատեսված Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման ակցիայի ժամանակ հայտարարեց դերասան Աշոտ Ադամյանը։

Ըստ նրա՝ ակցիայի մասնակիցները խոսքի ազատության շրջանակներում ներկայացրին իրենց դժգոհությունն այն իրավունքով, ինչ հանցագործն իրավունք ունի խոսել իր հանցագործությունների մասին։

Վերաքննիչ դատարանի որոշումը, ըստ նրա, ոչ թե անարդար էր, այլ սադրած ու սարքած։ Ա.Ադամյանը «երեխայություն» որակեց հավատալը, թե դատարանն արդեն այդքան արդար ու անկախ է։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031