«Թուրքիան չի պաշտպանի Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները». Չավուշօղլու

Թուրքիան երբեք չի պաշտպանել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ու չի պաշտպանի պատժամիջոցները Իրանի նկատմամբ: Այդ մասին հայտնել է երկրի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

«Մենք երբեք չենք պաշտպանել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ մենք հայտարարել ենք, որ չենք միանա դրանց»,- օգոստոսի 14-ին ասել է Չավուշօղլուն լրագրողներին:

«Ինչ-որ մի երկիր պատժամիջոցներ է սահմանում եւ մյուս երկրներին հանձնարարություն է տալիս պաշտպանել իրենց որոշումը. նման աշխարհ չկա այլեւս: Երբ դուք պատժամիջոցների մասին որոշում էիք ընդունում, արդյոք մեզ հետ խորհրդակցեցիք: Արդյոք դուք ստացել եք դրա վերաբերյալ մեր կարծիքը»,- հավելել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

«Եթե միակողմանի կարգով որոշում է ընդունվում, մենք չենք միանա դրան»,- եզրափակել է նա, հաղորդվել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031