«Իրատես» թերթը գրում է. «ՀՀԿ-ականներն այսօրվա իրավիճակի լուծման բանալին համարում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Սակայն դեռեւս խուսափում են ակտիվ գործողություններ սկսելուց, ավելին, չի խոսել անգամ Սերժ Սարգսյանը։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանություններն ամենեւին չեն ուզում, որ մարտի 1-ի գործը բացահայտվի։ Չեն ուզում, որովհետեւ հիշյալ «գործ»-ում բավականին «մութ էջեր կան» նաեւ իրենց վերաբերող։ Եվ բացառապես դրանով է պայմանավորված, որ նախկին գլխավոր դատախազ, բոլոր ժամանակներում «գորշ կարդինալի» համարում ունեցող Աղվան Հովսեփյանին իշխանությունները մատով անգամ չեն կպչում։
«ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստվում է առաջիկայում լսումներ հրավիրել, որը կվերաբերի ծննդատների ֆինանսավորման դադարեցման կամ, այսպես ասած, փակման հարցին: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այդ հանձնաժողովի ներկայացուցիչներն այժմ փորձում են օրը հստակեցնել: Բանն այն է, որ առաջիկա օրերին խորհրդարանում լիագումար նիստեր են ընթանում, ինչի համար լսումների օրվա հետ կապված խնդիր է առաջացել:
«Փաստ» թերթը գրում է․ «Նախօրեին մեկնարկեց ԱԺ գարնանային նստաշրջանը, որ խոստանում է բավականին բուռն ընթացք ունենալ։ Սակայն խորհրդարանի հանձնաժողովներում ամեն ինչ չէ, որ հարթ է, քանի որ, տեղեկությունների համաձայն, նիստեր հրավիրելու, քվորում ապահովելու եւ որոշումներ ընդունելու հետ կապված՝ հաճախ խնդիր է ծագում, հատկապես եթե նիստը, ինչպես ԱԺ-ում են ասում, սովորական է, այսինքն՝ «սենսացիոն», «հասարակությանը հուզող» հարցեր ընդգրկված չեն։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանին հանձնարարել են մինչեւ ամառ արդյունք ցույց տալ՝ տրանսպորտի հարցով, որ քաղաքի երթեւեկությունը ողբերգականից գոնե անմխիթարի փոխվի»,- ասաց քաղաքապետարանի աղբյուրը:
Նա նաեւ շեշտեց, որ իր համար առավել համոզիչ է ինքնասպանության հասցնելու պաշտոնական մեղադրանքը։ Թե ով կարող է ԱԱԾ նախկին տնօրենին հասցնել ինքնասպանության, պատգամավորը չի կարող ասել, փոխարենը բացառում է, որ իշխանությունների կողմից նա երբեւէ ճնշումների է ենթարկվել, կամ ստեղծված մթնոլորտն է հոգեբանական ազդեցություն ունեցել նրա վրա․ «Որեւէ ձեւով ես չեմ ընդունում նման բացատրություն, միգուցե որոշ ուժեր ցանկանան սլաքներն այդպես տանել, բայց ես կարող եմ վստահեցնել, որ դա կապ չունի իշխանության հետ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի նոր իշխանությունները յոթ մղոնանոց քայլերով են հաջողություններ արձանագրում: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը («դիջեյ») Երեւանի Տերյան փողոցում, «Ցիտադելի» շենքում վերաբացել է նախկինում գործող իր ակումբը՝ «Ֆերմատան», որը հեղափոխությունից հետո վերազինվել է, շատ թանկ տեխնիկա է բերվել, միայն ձայնային «սաունդը» մոտ 50.000 դոլար արժե եւ բերվել է Մեծ Բրիտանիայից:
Նոր, արդյունավետ գործող հակաբիոտիկների բացակայությունը բարդացնում է պայքարը վարակիչ հիվանդությունների՝ դեղորայքի նկատմամբ կայուն հարուցիչների դեմ:
Հունվարի 20-ից Թբիլիսիի փողոցներում կսկսի թեստային ռեժիմով երթեւեկել 18-մետրանոոց ավտոբուս:
Բրիտանացի արքայազն Հարրին ասել է, թե ինքը շատ տխուր է, որ վայր է դնում իր թագավորական պարտականությունները։
Ալյասկայի Ունիմակ կղզում Շիշալդինա հրաբուխը հունվարի 19-ին ավելի քան 9 կմ բարձրությամբ մոխրասյուն է արտանետել:
Ավստրալիայի հարավ-արեւելքի առանձին շրջաններում սաստիկ կարկուտ է տեղացել:
Անցած հանգստյան օրերին Չինաստանի Ուհան քաղաքի (Հուբեյի նահանգ) բժշկական իշխանություններն արձանագրել են թոքաբորբով հիվանդանալու 136 նոր դեպք, որի աղբյուրը նախկինում անհայտ կորոնավիրուսն է:
Հոգեբան Կարինե Նալչաջյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվանից հետո սոցիալական ցանցերում և հասարակության մեջ գերակշռում էր ցավի ռեակցիան. «Բայց սա այնքան նուրբ հարց է, որ եթե բազմաթիվ ցավակցական ռեակցիաների մեջ դու տեսնում ես թեկուզ մեկ բարոյականության դեմ տեսակետ, գրառում, սա արդեն ցնցող է, և թույլ է տալիս մտածել, որ մեզ հետ, երևի, ինչ-որ բան է կատարվել»:
Ամերիկացի երգիչ եւ կոմպոզիտոր Դեւիդ Օլնին մահացել է բեմի վրա՝ հենց ելույթի ժամանակ:
«Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, իմ տեղեկություններով, ընդհանրապես խմիչք չէր օգտագործում»։ 168.am-ի հետ զրույցում ասաց ծառայության նախկին տնօրենի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, սակայն թատրոն գնալը նրա համար դեռևս դժվար է:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հարգելի ՀՀ քաղաքացիներ․ ՀՀ իշխանությունները որոշել են, որ դուք 2020 թվականին օրենսդիր, գործադիր և դատական մարմինների պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար վճարելու ենք մոտ 15,5 մլրդ դրամ կամ մոտ 32 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (համակարգող Գևորգ Մկրտչյանի և անդամներ Արմինե Ֆանյանի, Արմեն Ֆերոյանի, Դիանա Շախրամանյանի, Էմին Բեգլարյանի կազմով), ուսումնասիրելով փաստաբան Էդգար Թումասյանի կողմից ներկայացված դիմումը՝ իր և իր վստահորդների հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու վերաբերյալ, պարզել է, որ՝
Երեկ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան դեպքին՝ մասնավորապես գրել էր. «Հայկ Հարությունյան, Գեորգի Կուտոյան։ Ո՞վ է հաջորդը… Իմ նախորդ գրառման մեջ հանրության ուշադրությունը կենտրոնացրել էի այն հանգամանքի վրա, որ ինչ-որ «հզոր և անտեսանելի» ձեռք ստիպել էր Կուտոյանին թողնել իր ուսումը Մեծ Բրիտանիայում և վերադառնալ Հայաստան։ Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսի բարոյական ու հոգեբանական ճնշման տակ է եղել Կուտոյանը, որ դրդել է նրան այդ քայլին:
Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հունվարի 20-ին հրապարակել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օրվա մասին տեղեկությունը:
Վերջին օրերին հայ հանրության ողջ ուշադրության կենտրոնում հունվարի 17-ին Երևանում Պարյուր Սևակի փողոցում գտնվող իր բնակարանում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի հայտնաբերման փաստն էր, որը ամենատարբեր մեկնաբանությունների ու կարծիքների տեղիք տվեց։ Թե իրականում ինչ հանգամանքներում և ինչ պատճառներով է մահացել ԱԱԾ նախկին տնօրենը, զերծ կմնանք որևէ գնահատական և մեկնաբանություն անելուց, քանի որ գործը գտնվում է նախաքննական վարույթում, և դեռևս շատ մանրամասներ հայտնի չեն, կփորձենք ավելի շատ անդրադառնալ դեպքի հոգեբանական և բարոյական հետևանքներին։
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի որոշման դեմ պաշտպանի բողոքի քննությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին։ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեց փաստաբան Ամրամ Մակինյանը։ Նկատենք՝ Մեսրոպ Մակյանը նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ է։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի բարեկամական միջավայրից մի քայլած անձնավորություն, որի պատկերացումները բարոյականության մասին սկսվում և ավարտվում են պետական միջոցների հաշվին անպտուղ կայֆերով և, ըստ մամուլի հրապարակումների, մասնավոր հատվածի որոշ ներկայացուցիչների ստվերային «կռիշայությամբ., այսօր որոշել է ինձ բարոյականության դասեր տալ:
Իսպանիայում առնվազն երեք մարդ է զոհվել անբարենպաստ եղանակի պատճառով, որն ուղեկցվում է քամու ուժգին պոռթկումներով եւ ձյան տեղումներով:
168 Լրահոս
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը լայնորեն մեկանաբանեց հայաստանյան մեդիայի կոռուպցիոն գործունեությունը, նշելով, որ կան հեռուստաընկերություններ, որոնց լոգոյին հենց կարելի գրել «կոռուպցիա TV»։
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքի փակ քննությունը տևեց ավելի քան 4 ժամ: Պաշտպան Հովհաննես Խուդոյանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի՝ Արմեն Թավադյանին կալանավորելու և ձերբակալելու վերաբերյալ միասնական դատական ակտը: Պաշտպանական կողմը նաև մասնակցել է գործը դատավորին մակագրելու գործընթացին: