Այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոչինչ էլ տեղի չի ունեցել:
Շրջակա միջավայրի իրադրությունը գործնական ոլորտում առայժմ չի փոխվում՝ չնայած այն բանին, որ այդ թեմայով շատ խոսակցություններ են ծավալվում:
Խորհրդարանն այսօր 90 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայնով ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն ընձեռել նաև ՀՀ ոստիկանությանը:
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստն այսօր ևս կհետաձգվի: Դատական նիստին ներկա չեն Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները, իսկ Ռ. Քոչարյանը և Ա. Գևորգյանը դատական նիստում այլ փաստաբան ներգրավել չէին կարող:
«Ես ինձ անհամատեղելի եմ զգում բռունցքներով ԱԺ-ում հարցեր լուծուղ պատգամավորների հետ»
ՉԺՀ-ի հյուսիսի Տյանցզին քաղաքի միջին ատյանի ժողովրդական դատարանը հունվարի 21-ին 13,5 տարվա ազատազրկման է դատապարտել Ինտերպոլի նախկին ղեկավար, հասարակական անվտանգության նախկին փոխնախարար Մեն Հունվեյին:
«Էդքան դուխով եք, եկեք էստեղից խոսեք». Հայկ Կոնջորյանը՝ ԲՀԿ-ական պատգամավորներին
«Արման Բաբաջանյանը որերրորդ անգամ սադրում է. մենք տեսանք «մեկ դերասանի թատրոն»». Արման Աբովյան
«Չհամարձակվե՛ք այս ամբիոնից մարդկանց մասնագիտական ունակություններին գնահատականներ տալ». Տարոն Սիմոնյանը՝ Ռուստամ Բադասյանին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպին՝ նշեց, որ որևէ մեկին անձնական վիրավորանք չի հասցրել, քանի որ վիրավորանքի համար պետք է լինի հասցեատեր:
«Թող մեկն իր բախտը փորձի ու մեզ անկարգություններով սպառնա. մենք ունենք ներքին զորքեր». նախարար
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության և վարչապետին ենթակա մարմիններին իրենց կողմից պատրաստված օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում իրականացնելու հնարավորություն տվող օրենքի նախագիծը:
«Ներողություն է պետք խնդրել ոչ միայն պարոն Բաբաջանյանից, այլ նաև մեզանից». Լուսինե Բադալյան
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:
Իրանի իշխանություններն ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից սարքավորում են խնդրել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ի սեւ արկղերի վերծանման համար, որը հունվարի 8-ին կործանվել է Թեհրանի մերձակայքում:
Վիճաբանությանը մասնակցած ԲՀԿ-ական պատգամավորներին Արարատ Միրզոյանը հեռացրեց նիստերի դահլիճից
Սաուդյան Արաբիայի զինված ուժերում հայտնվել է ամբողջությամբ կանանցից բաղկացած առաջին զինվորական ստորաբաժանումը:
«Նստե՛ք տեղներդ». Արարատ Միրզոյանը կարգի է հրավիրում պատգամավորներին
Ռուսաստանի Տոմսկի մարզի Պրիչուլիմսկի ավանում բռնկած հրդեհից, նախնական տվյալներով, զոհվել է Ուզբեկստանի տասը քաղաքացի եւ Ռուսաստանի մեկ կին քաղաքացի:
Այսօր խորհրդարանում «Քրեական օրենսգրքում» և «Քրեական դատավարության մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ բազմաթիվ առիթներով նշել են, որ դեմ են հանցավորությանը, սակայն պահում են այն սկզբունքը, որ մարդուն պետք է դատեն իր արարքների համար:
«ՀՀ-ում գործունեություն են իրականացնում գոյություն չունեցող ԶԼՄ-ներ». Արման Բաբաջանյան։
Երբ տեղի ունեցավ «սիրո և թավշյա հեղափոխությունը», ապա ամենամեծ պատրանքն էր, թե այն տեղի է ունենում մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Որ ամեն մարդ պետք է տեր լինի իր և երկրի ճակատագրին։
«Իսլամական պետության» նոր ղեկավար է դարձել Ամիր Մուհամեդ Աբդուլ Ռահման ալ Մավլի ալ Սալբին:
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ը խոցվել է «երկիր-օդ» դասի փոքր հեռահարության երկու հրթիռով, որոնք արձակվել էին «Տոր-Մ1» զենիթահրթիռային համալիրից:
v
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ։
Հունվարի 19-ին Բեռլինում անցկացվել է միջազգային համաժողով` նվիրված Լիբիայում իրավիճակի կարգավորմանը։ Լիբիայի հակամարտության կողմերից և Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդներից բացի, համաժողովին մասնակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և մի շարք պետությունների ներկայացուցիչներ:
«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական մահը մեր հանրության հոգեբանության ախտերն ավելի ցցուն դարձրեց։ Շատերն իրենց հոգու իրական պատկերն ու մաղձն անխնա շաղ տվեցին, թունավորեցին օդը։ Ախտորոշումներ տվողներն էլ չուշացան, «դաս» տվողներն էլ, թե՝ դիակապտություն եք անում մարդու մարմինը դեռ չսառած։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն այնքան հարմար է տեղավորվել Սերժ Սարգսյանի «հագով կարված կոստյումի» մեջ, որ դրանից չհրաժարվելու համար Գյուլնազ տատի հեքիաթներն է հրամցնում։ Սուպերվարչապետական համակարգը փոփոխության ենթարկվելո՞ւ է, ինչպես ժամանակին պահանջում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը․ հարցին Լիլիթ Մակունցը պատասխանել է․ «Վարչապետը սուպերվարչապետական համակարգ ասելով՝ նկատի ուներ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով ձեւավորվող ՏԻՄ իշխանությունները: Մենք այսօր նման բան չունենք»։
«Փաստ» թերթը գրում է․ «Անասնաբույծների ու մսավաճառների բողոքի ակցիան երեկ ավելի մեծաքանակ էր, ու չնայած 88-ի՝ «Լենին, պարտիա, Գորբաչով» կոչերի հանգվույն դեռ հնչում են «դուխով» կոչեր, այդուամենայնիվ, բողոքողների հռետորաբանությունը գնալով կոշտանում է, իսկ բողոքի ալիքը՝ ուժգնանում: