«Ում կովն ասես, կարող է բառաչել, բայց քոնը պետք է լռի». Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը լայնորեն մեկանաբանեց հայաստանյան մեդիայի կոռուպցիոն գործունեությունը, նշելով, որ կան հեռուստաընկերություններ, որոնց լոգոյին հենց կարելի գրել «կոռուպցիա TV»։

Խորհրդանշական է, որ 2019թ․ մարտի 1-ին հենց նույն կառավարության փոխվարչապետը ակնհայտ կոռուպցիոն որոշում էր ընդունել, որով Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից 2019-2020 թթ․ իրականացվող գործունեությունը ճանաչել էր բարեգործական եւ մի շարք առցանց հեռուստատեսությունների եւ տեղեկատվական կայքերի ազատել էր հարկերից։ Ակնհայտ է, որ այս կոռուպցիոն որոշմամբ անհավասար պայմաններ են ստեղծվել տարբեր լրատվամիջոցների գործունեության համար։

Ռուս գիտնական Լոմոնոսովը այս առիթով էր ասել․ «Ում կովն ասես, կարող է բառաչել, բայց քոնը պետք է լռի»։

https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/2893217560739349

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031