«Որպես Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գեորգի Կուտոյանին գիտեմ, բայց անձամբ նրան չեմ ճանաչում»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ճանաչո՞ւմ էր արդյոք ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին և արդյո՞ք գնացել է նրա հոգեհանգստին:
Մեկնարկել է վերաքննիչ դատարանի նիստը, որտեղ քննվում է 5-րդ ալիք հեռուստատեսության սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբանի բողոքը։ Դատարանի բակում ակցիա են անում Արմեն Թավադյանի աջակիցները։
Ազգային ժողովում մեկնարկել է 2020 թ. առաջին նստաշրջանը։ Նիստի մեկնարկին քառօրյայի օրակարգ չընդգրկվեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական մի շարք նախաձեռնություններ, ինչն էլ առաջացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի զայրույթը։
Սպիտակ տունը պլանավորում է խստացնել այցագրերի տրման կանոններն օտարերկրացի այն կանանց համար, որոնք ԱՄՆ են ժամանում ծննդաբերելու երեխաներ, որպեսզի վերջիններս ինքնաբերաբար ամերիկյան քաղաքացիություն ստանան:
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․ «Ատելությունն ու ներքին թշնամանքը մեծ վտանգ են ցանկացած երկրի համար:
Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Ազնվագույն գաղափարները անզոր են, երբ նրանք չեն պաշտպանվում լավագույն զենքերով։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ)՝ իր հիմնադրման 45-ամյակի առթիվ:
Նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք ամերիկյան դիվանագիտական նամակագրության այն հատվածները, որոնք հիմնականում վերաբերում էին 2008 թ. նախընտրական զարգացումներին, բուն ընտրություններին։
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
Թուրքիայի համախառն արտաքին պարտքի չափը 1989թ․-ից ամեն եռամսյակը մեկ հրապարակվում է Գանձապետարանի և ֆինանսների նախարարության կայքում:
«Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ մարդկանցից մեկն էր, ում ես ճանաչել եմ իմ կյանքում և դժվար է հավատալ, որ նա այլևս մեզ հետ չէ»,- երեկ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Ախր ինչպե՞ս բացատրեմ, որ հանկարծ ոչ ոք չնեղանա… հասկացե՛ք, որ իրական ազատությունը դա համատարած ապուշ և տգետ մտքերի արտահայտությունը չէ՛ ամեն պատեհ և անպատեհ առիթով, ազատությունը դա վիրավորելու և նսեմացնելու իրավունք չէ՛, ազատությունը լկտիություն չէ՛, ազատությունը դա անդաստիարակությունը չէ՛։
Երգչուհի Հասմիկ Պապյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ միջադեպի վերաբերյալ գերմանացի երգչի գրառմանը՝ շնորհակալություն հայտնելով նրան:
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրեն հեղափոխական համարող իշխանությունը, ինչպես պարզվեց, միայն ԱԺ-ի ծախսերի ընդամենը մեկ հոդվածով կարող էր լուծել Գյումրիում 100 ընտանիքի բնակարանի հարց: Հենց 2019 թվականին կարելի էր 100 ընտանիքի տնակներից տեղափոխել բնակարաններ, բայց չարեց և գերադասեց ոչնչով աչքի չընկնող, հաճախ էլ խայտառակ ապօրինություններ անող պատգամավորների ու ԱԺ աշխատակազմին լավ ապրուստ ապահովել:
Չինաստանի բնակչության թվաքանակը, առանց Հոնկոնգ, Մակաո եւ Թայվան հատուկ վարչական շրջանների, 2019 թվականի վերջին ավելացել է 4,67 միլիոնով՝ գերազանցելով 1,4 միլիարդը:
Alphabet հոլդինգը, որին պատկանում է Google ընկերությունը, հասել է 1 տրլն դոլար կապիտալիզացիայի:
Ժամեր առաջ ցուցարարները բողոքի ակցիաներ են իրականացրել Հոնկոնգի տարբեր հատվածներում։
ՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բացատրել է, թե ինչու է ընդունվել երկրի նախարարների կաբինետի հրաժարականի մասին որոշումը. դա կապված է ինչպես ՌԴ նախագահի համար քաղաքական համակարգի նորացման շրջանակում որոշումներն առանց որևէ այլ գործոնների, ներառյալ՝ կառավարության գործոնի հետ կապված զգուշավորության քննարկելու և ընդունելու հնարավորություն ապահովելու անհրաժեշտությամբ, այնպես էլ կառավարության ներկայիս կազմի աշխատանքի տևողության հետ։
168.am-ն անցած շաբաթ Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի հետ կապ հաստատեց, պարզելու՝ հնարավո՞ր է ռազմարդյունաբերական ոլորտի հետ կապված մի քանի հարց ուղղել, ինչին ի պատասխան՝ Ավետիքյանը մեզ ասաց, որ սահմանված ընթացակարգի համաձայն՝ հարցերը պետք է ուղարկել գրավոր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով:
Գերմանիայի բնակչության թվաքանակը 2019 թվականի արդյունքներով կազմել է 83,2 միլիոն՝ նորացնելով ռեկորդը: Այդ մասին վկայում են վիճակագրության դաշնային բյուրոյի տվյալները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարդկության համար գերակայությունների թվում ներառել է բնակչության պաշտպանությունն անառողջ սննդակարգից:
Ավստրալիա ուղեւորություններ պլանավորող արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը 10-20 տոկոսով կրճատվել է երկրում մոլեգնող բնական հրդեհների պատճառով:
Versace իտալական նորաձեւության տունը LAV կազմակերպությունից կենդանիների իրավունքների պաշտպանների ճնշման ներքո հրաժարվել է կենգուրուի կաշվի օգտագործումից իր հավաքածուները պատրաստելիս։
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է իր կնոջ Միշել Օբամայի ծննդյան օրը՝ սոցիալական ցանցում հրապարակելով հետաքրքիր լուսանկարներ:
Չինաստանը 2019 թվականի արդյունքներով պահպանել է աշխարհի՝ մեծությամբ երկրորդ տնտեսության կարգավիճակը:
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի, ինչպես նաև որոշակի ժամանակահատված առաջ ուժային կառույցի մեկ այլ նախկին պաշտոնյայի՝ Հայկ Հարությունյանի մահը սարսափելի բան է, և որևէ կերպ որևէ մեկը չի կարող ինչ-ինչ նպատակների համար շահարկել այս դեպքերը։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց նախկին պատգամավոր, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը՝ կոչ անելով Հանրային խորհրդի նախագահին և Ազգային ժողովի փոխնախագահին՝ «ցինիկ արտահայտություններ» թույլ չտալ և նախ պարզել, թե ինչի՞ համար պետք է մեր երկրում նման դեպքեր տեղի ունենային։
ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ Հայկ Հարությունյանի մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հանցակազմով:
Անհայտ հիվանդությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Մաի-Նդոմբե գավառում 5 մարդու կյանք է խլել:
Տարածաշրջանային խաղացողները պետք է հարգեն Իրաքի սուվերենությունը և չխախտեն այն:
«Լավրովը փորձում է բոլոր ուղղություններով արձանագրել Ռուսաստանի և անձամբ իր ղեկավարած նախարարության դիվանագիտական հաջողությունները, ինչը բնական էր»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշմանը ԼՂ հակամարտության կարգավորման նախորդ տարվա ընթացքում գրանցված զարգացումների վերաբերյալ։