«Իմ քայլից» որոշ պատգամավորներ առաջիկայում կլքեն խմբակցության շարքերը. Փնտրվում են «քայլող» պատգամավորներ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Նախօրեին մեկնարկեց ԱԺ գարնանային նստաշրջանը, որ խոստանում է բավականին բուռն ընթացք ունենալ։ Սակայն խորհրդարանի հանձնաժողովներում ամեն ինչ չէ, որ հարթ է, քանի որ, տեղեկությունների համաձայն, նիստեր հրավիրելու, քվորում ապահովելու եւ որոշումներ ընդունելու հետ կապված՝ հաճախ խնդիր է ծագում, հատկապես եթե նիստը, ինչպես ԱԺ-ում են ասում, սովորական է, այսինքն՝ «սենսացիոն», «հասարակությանը հուզող» հարցեր ընդգրկված չեն։

Ըստ տեղեկությունների՝ տարեվերջին հանձնաժողովի նախագահներն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությունը ողջ ԱԺ տարածքով «քայլող» պատգամավորներ էին փնտրում՝ հանձնաժողովների նիստեր կազմակերպելու համար։ Խորհրդարանում տեսակետ կա, որ հենց որոշ պատգամավորների նման գործելաոճն էլ առիթ է հանդիսացել, որ Նիկոլ Փաշինյանն ստիպված նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը եւ անձամբ զբաղվի խմբակցության գործերով։

Սակայն այս ամենի պատճառները միայն պատգամավորների «անհավեսությունն» ու ծուլությունը չեն. ըստ տեղեկությունների, խմբակցությունը ամբողջության մեջ պահել, կարծես թե, չի ստացվի:

Չնայած իշխանական թեւը հետեւողականորեն հերքում է մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե «Իմ քայլից» որոշ պատգամավորներ առաջիկայում կլքեն խմբակցության շարքերը, դա մեզ հետ զրույցում հաստատեց իշխանության առանցքային «խաղացողներից» մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս