«Ուզում եմ Ռուբեն Ռուբինյանին հիշեցնել, որ ինքը Արմեն Աշոտյանին խնդրել էր հանդիպում, սուրճ էր խմել Աշոտյանի հետ և խնդրել էր, որ աջակցի ու ՀՀԿ-ն դեմ չլինի, որ իրենք դառնան EPP-ի անդամ». Էդմոն Մարուքյան

Ռուբեն Ռուբինյանին ուզում եմ հիշեցնել, որ ինքն է «Թուֆենկյան» հյուրանոցում Արմեն Աշոտյանի հետ սուրճ խմել։ Այս մասին այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հայտարարությաննը, թե՝  եթե կարոտել են նախկիններին, կարող են նրանց հետ սուրճ խմել։

«Որևէ մեկի հետ սուրճ խմելու ոչ մի բարդույթ չունեմ։ Ուզում եմ Ռուբեն Ռուբինյանին հիշեցնել, որ ինքը Արմեն Աշոտյանին խնդրել էր հանդիպում։ Հանդիպել էր «Թուֆենկյան» հյուրանոցում, սուրճ էր խմել Աշոտյանի հետ և խնդրել էր, որ աջակցի ու ՀՀԿ-ն դեմ չլինի, որ իրենք դառնան EPP-ի անդամ։ Սուրճ խմողն ինձ մեղադրում է սուրճ խմելու մե՞ջ։ Ես խնդիր չունեմ, բոլորի հետ կարող եմ սուրճ խմել։ Իր հետ սուրճ չեմ խմում, դրանից է նեղված, որովհետև անհետաքրքիր է իր հետ զրույցը։ Ինչի՞ց խոսես Ռուբինյանի հետ, ի՞նչ քննարկեմ նրա հետ»,-նշեց Էդմոն Մարուքյանը։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ Ռուբեն Ռուբինյանն է ՀՀԿ-ին խնդրել իր կապերով աջակցել ԵԱՀԿ-ում հակահայկական բանաձեւի ընդունմանը. «Ինչը լավ է արել, ասեմ, բայց պետք է հիշի, որ եթե սուրճ խմելն ուզում է զենք սարքել ու կիրառել ինձ վրա, թող հիշի՝ ամենաթարմ սուրճ խմածն ինքն է»,-ասաց Էդմոն Մարուքյանը։

Տեսանյութեր

Լրահոս