Բաժիններ՝

Իրանում սպանվել Է «Բասիջ» աշխարհազորի հրամանատարը

Իրանի հարավ-արեւելքի Խուզեստանի նահանգում հունվարի 22-ին սպանվել է «Բասիջ» ժողովրդական աշխարհազորի հրամանատարը: Այդ մասին հայտնել է Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությունը։

Նշվում է, որ զոհվածը Աբդոլհոսեյն Մոջդամին է, որն զբաղեցնում էր Շադեղանի շրջանի Դարհովին օկրուգի «Բասիջ»-ի ղեկավարի պաշտոնը: Զինվորականն անհայտ զինյալների կողմից առավոտյան գնդակահարվել է իր տան մոտ: Տեղի իշխանությունները հայտնել են պատահարից մի քանի ժամ անց հանցագործների ձերբակալման մասին:

«Բասիջ» ժողովրդական աշխարհազորը կամավորների կիսառազմականացված կազմակերպություն է, որի անդամները հսկողություն են իրականացնում օրենքի եւ կրոնական նորմերի կատարման նկատմամբ: Աշխարհազորը մտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմի մեջ: Ըստ մոտավոր գնահատումների, «Բասիջ»-ի թվաքանակը հասնում է 3-4 միլիոնի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս