Բաժիններ՝

Մահացել է Վրաստանի նախկին վարչապետ Թենգիզ Սիգուան

Վրաստանում 85 տարեկան հասակում վախճանվել է նախկին վարչապետ Թենգիզ Սիգուան, որը կառավարությունը գլխավորել է նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կառավարման ժամանակներում։

Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքի տվյալներով՝ նախկին վարչապետի մահվան փաստը հավաստել են նրա ընտանիքի անդամները:

Սիգուան Զվիադ Գամսախուրդիայի նախագահության շրջանում 1990 թվականի նոյեմբերի 15-ից մինչեւ 1991 թվականի օգոստոսի 18-ը եղել է հանրապետության Նախարարների խորհրդի նախագահը: Գամսախուրդիայի տապալումից հետո նա նշանակվել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 1992 թվականի նոյեմբերի 8-ին կրկին դարձել է կառավարության ղեկավար: Սիգուան այդ պաշտոնը թողել է 1993 թվականի օգոստոսին: Նա եղել է թվով երկրորդ վարչապետը արդի Վրաստանի պատմության մեջ, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031