Բաժիններ՝

Բեյրութում բողոքի ակցիաները վերսկսվել են Հասան Դիաբի կառավարության ձևավորումից հետո

Լիբանանի նախագահ Միշել Աունի կողմից նոր կառավարության կազմի հաստատումը գիշերային ժամերին բողոքների նոր ալիք է առաջացրել Բեյրութում։ Երիտասարդների բազմությունը մայրաքաղաքի կենտրոնում գրոհում է ոստիկանական ջոկատաշղթաները խորհրդարանի շենքի մատույցներում: Կարգի պահապանների վրա քարեր եւ պայթակներ են թռչում: Ի պատասխան ոստիկանները կիրառում են արցունքաբեր գազով նռնակներ եւ ջրանետիչներ:

Հունվարի 21-ին Բաաբդա նախագահական պալատում հայտարարվել է կաբինետի ստեղծման մասին՝ կազմված 20 տեխնոկրատ նախարարներից: Վարչապետ Դիաբը լրագրողների առջեւ իր հայտարարության մեջ նշել է, որ նոր կառավարությունը «համապատասխանում է բողոքող ժողովրդական զանգվածների ակնկալիքներին եւ բոլոր ջանքերը կգործադրի երկրի տնտեսական եւ ֆինանսական իրադրության կայունացման համար»:

Նրա խոսքով՝ իշխանության գլուխ է անցել «պրոֆեսիոնալ-փրկարարների թիմը, որը կգործի արագ եւ արդյունավետ, բայց առանց իրարանցման»: Վարչապետն ընդգծել է, որ նոր կաբինետ են մտել տեխնոկրատներ, որոնք «երբեք չեն զբաղեցրել նախարարական պաշտոններ եւ պատգամավորական աթոռներ»: «Այդ մարդիկ միավորվել են իրենց երկրին օգնելու գաղափարով, եւ նրանք քաղաքական հավակնություններ չունեն»,- հայտարարել է Դիաբը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս