Բաժիններ՝

Ֆրանսիայում ի նշան բողոքի դադարեցրել են ամենահզոր ՀԷԿ-ի աշխատանքը

Ֆրանսիայի ամենահզոր հիդրոէեկտրակայանի՝ Grand՚Maison-ի, աշխատանքը, որը գտնվում է երկրի հարավ-արեւելքում, դադարեցված է ի նշան իշխանությունների կողմից առաջարկված կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի: BFMTV հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, Իզերի դեպարտամենտում տեղակայված ՀԷԿ-ի աշխատանքը դադարեցվել է նախօրյակի ուշ երեկոյան։

«CGT արհմիությունը շարունակում է բողոքի ակցիաներն էլեկտրականության արտադրության եւ բաշխման ոլորտում՝ հանդես գալով բարեփոխման նախագծի դեմ: …Այս ակցիայի մասին որոշումն ընդունվել է գործադուլավոր աշխատակիցների ժողովում»,-նշում է հեռուստաալիքը:

Այդ հիդրոէլեկտրակայանի նախագծային հզորությունը կազմում է 1800 մեգավատ, այսինքն՝ այն բոլոր ՀԷԿ-երի հզորության 9 տոկոսը, որոնք Ֆրանսիայում շահագործվում են լlectricitռ de France (EDF) ընկերության կողմից: Դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայում համազգային անժամկետ գործադուլ է սկսվել կառավարության կողմից հայտարարված կենսաթոշակային բարեփոխման դեմ, ինչի արդյունքում ֆրանսիացիների առանձին կատեգորիաներ, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտի աշխատողները, կարող են զրկվել մի շարք արտոնություններից ու կենսաթոշակի անցնելու հատուկ ռեժիմներից:

Գործադուլի հետեւանքով ամբողջ երկրում զգալիորեն խախտվել է հասարակական տրանսպորտի՝ մետրոյի, էլեկտրագնացքների, գնացքների աշխատանքը: Այդ ժամանակահատվածում բողոքի մի քանի ընդգրկուն ակցիաներ են տեղի ունեցել Փարիզում եւ Ֆրանսիայի այլ քաղաքներում: Կենսաթոշակային բարեփոխման օրենքի նախագիծը Ֆրանսիայի խորհրդարանի քննարկմանը դրվելու է փետրվարին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս