Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատը Թրամփի իմփիչմենթի գործընթացը կիրականացնի արագացված ռեժիմով

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հունվարի 21-ին հավանություն է տվել այն բանաձեւին, որն օրենսդիր մարմնի վերին պալատին թույլ կտա նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի շրջանակում գործընթացն իրականացնել արագացված ռեժիմով: Նիստը հեռարձակել են ամերիկյան լրատվական հեռուստաընկերությունները։

Ձայները բաշխվել են կուսակցական պատկանելիությանը խստիվ համապատասխան՝ 53 հանրապետական կողմ է արտահայտվել, 47 դեմոկրատ՝ դեմ:

Իմփիչմենթի քննության ժամկետն ու հաջորդականությունը կանոնակարգող նախաձեռնության հեղինակը Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելն է (Քենթուքիի նահանգ): Նա հայտարարել է, որ տրամադրված է ինփիչմենթի ընթացակարգը շուտափույթ ավարտելուն, որը կբերի Թրամփի արդարացման: Ենթադրում է, որ Սենատում այդ գործընթացը՝ գործնականում կանխորոշված վերջաբանով, կշարունակվի մոտավորապես երկու շաբաթ: Առաջարկությունը հարուցել է դեմոկրատների խիստ քննադատությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս