«Փաշինյանին ասեք` մանիպուլյատիվ թվեր ներկայացնելու փոխարեն հետևյալ հարցերիս այսօր ԱԺ-ում պատասխանի». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանին ասեք` մանիպուլյատիվ թվեր ներկայացնելու փոխարեն հետևյալ հարցերիս այսօր ԱԺ-ում պատասխանի։

.Ինչո՞ւ գազի գինը իր կառավարման շրջանում ոչ միայն չի նվազել այլև սահմանին թանկացել է

.Ինչպե՞ս է գնահատում «Իմ քայլ»-ի պատգամավորի կարծիքը,թե գազի գնի թանկացումներից ողբերգություն պետք չէ սարքել

.Էլեկտրաէներգիան թանկանալո՞ւ է, թե՞ ոչ

.Ինչո՞ւ չկան ներդրումներ

.Ինչո՞ւ չկա ներգաղթ

.Ինչո՞ւ հանված չեն տեսախցիկները

Չէ՞ որ իրենք էին կանացի ներքնաշորերով փակում տեսախցիկները և վերջապես ինչո՞ւ «դուխ» չունեցավ կառավարությունում հանդիպել իր գործընկերներին` միտինգավոր անասնապահ «վարչապետներին», թե՞ հանդիպման համար պարտադիր պայման է ՊՊԾ գունդ գրավելը…

Հ.Գ. Ստի ոտքը կարճ է: Ինչ կցանես, այն էլ կհնձես»:

https://www.facebook.com/333386077462494/photos/a.342608013206967/611272793007153/?type=3&theater

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031