Բաժիններ՝

Ճապոնիայում ամռանը շոգի պատճառով ավելի քան 80 հազար մարդ է հայտնվել հիվանդանոցներում

Այս ամռանը շոգի պատճառով ավելի քան 80 հազար մարդ է ուղարկվել հիվանդանոցներ, նաեւ 144 մարդ է մահացել ապրիլի 30-ից հետո ընկած ժամանակահատվածում:

Այդ մասին հայտնել է Ճապոնիայի հրշեջ պահպանության ծառայությունը, որի տնօրինության տակ Է գտնվում նաեւ երկրում շտապ օգնության ծառայությունը:

Ընդամենը գրեթե 4 ամսում հիվանդանոցներ է տեղափոխվել 82 հազար մարդ, ինչը ռեկորդային թիվ է Ճապոնիայի համար: Միայն անցյալ շաբաթ ՝ օգոստոսի 13-ից մինչեւ 19-ը, հիվանդանոցներում է հայտնվել 3 669 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս