Ուշագրավ գրություն է ուղարկվել լոմբարդներին՝ Քոչարյանի, Հարությունյանի ու Խաչատուրովի վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ, ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։

Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի եւ Յուրի Գրիգորի Խաչատուրովի կողմից կատարված «ցանկացած բնույթի գործարքի վերաբերյալ» տեղեկություններ։

Բնականաբար, նման գրություն են ուղարկվել նաեւ մասնավոր բանկերին, վարկային եւ այլ կազմակերպությունների։ Թեեւ տարօրինակ է, որ քննչական մարմինները կարծում են, որ այս անձինք լոմբարդում ոսկի կամ այլ թանկարժեք իրեր գրավադրած կլինեին, ինչը սովորաբար անում են հասարակության աղքատ խավերը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031