
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա մեկ տասնյակից ավելի դեսպանների

Սեպտեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա մեկ տասնյակից ավելի դեսպանների, ում այցը Հայաստան կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ։
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ նման այցերը կլինեն պարբերական և հերթական խթան կհանդիսանան բարեկամական երկրների հետ համագործակցության հետագա խորացման համար։
ՀՀ ԱԳ նախարարը դեսպաններին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու գերակայությունները։
Նույն օրը դեսպաններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։