Ամերիկայի Միացյալ Նահանգները պլանավորում է մինչեւ 310 հազար փախստականների ու ապաստան ստանալու հավակնորդների ընդունել 2019 ֆինանսական տարում, որն սկսվում է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին:
21 մարդ է զոհվել, եւս երեքը վերքեր են ստացել Իրանի Սպահանի նահանգում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը սեպտեմբերի 18-ին ուղղակի բանակցություններ են սկսել Փհենյանում:
ՀՀ երեք նախկին նախագահները հրավիրվելու են Անկախության տոնի միջոցառմանը:
Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում երթուղային ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել:
Զեկույցում նաև նշվում է, որ մահացության բարձր ցուցանիշ ունեցող երկրներում 60 անգամ ավելի մեծ է մինչև 5 տարեկանների շրջանում մահանալու հավանականությունը, քան մահացության ցածր ցուցանիշ ունեցող երկրներում:
Արգենտինացի դատավոր Կլաուդիո Բոնադիոն սեպտեմբերի 17-ին երկրի նախկին նախագահ Կրիստինա Կիրշներին նախնական կալանքի ենթարկելու օրդեր է տվել, որի դեմ կոռուպցիոն մեղադրանքներ են առաջադրված։
Ստամբուլում տեղի ունեցած տարադրամի փոխանակման կետի կողոպուտն իրականացնելու կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել:
Թուրքիայի տարածքում Արարատ լեռան լանջին մի քանի օր առաջ բռնկված հրդեհը սեպտեմբերի 17-ին քամու ազդեցությամբ սկսել է տարածվել:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ԱՄՆ իր այցն սկսել է նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ հանդիպմամբ, որի հետ քննարկել է տարածաշրջանի իրադրությունը, երկրի առջեւ ծառացած մարտահրավերները եւ երկկողմ ռազմավարական հարաբերությունների հարցերը:
ԱՄՆ-ի Հյուսիսային եւ Հարավային Կարոլինայի նահանգներում «Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը հասել է 32-ի:
Վարշավայում տեղի ունեցող ԵԱՀԿ բարձրաստիճան համաժողովի ընթացքում տարածվել է Եվրամիության նոր հայտարարությունը խոսքի և խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ: Եվրոպական միության և դրա անդամ երկրների անունից այդ հայտարարությունը սեպտեմբերի 17-ին հրապարակել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը:
Սիրիայում սեպտեմբերի 17-ի ուշ երեկոյան Հմեյմիմ ավիաբազայի դիսպետչերները կորցրել են կապը ռուսական Իլ-20 ինքնաթիռի անձնակազմի հետ:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտա ՀՔԾ ղեկավարն ու անվստահություն կհայտնվի ՀՀ գլխավոր դատախազին: Պաշտոնանկ կարվի նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության դեսպան Ուլրիկ Տիդեստրյոմին (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները պայմանավորվել են բուֆերային գոտի ստեղծել Սիրիայի Իդլիբի նահանգի շուրջը, ինչը նշանակում է Իդլիբի վրա Բաշար Ասադի զորքերի հարձակման առնվազն հետաձգում, ինչի դեմ հանդես են գալիս Թուրքիան եւ Արեւմուտքը, տեղեկացնում է BBC-ն:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն անձամբ է օդանավակայանում դիմավորել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին, որը սեպտեմբերի 18-ին ժամանել է Փհենյան՝ մասնակցելու այս տարվա ընթացքում արդեն երրորդ միջկորեական գագաթնաժողովին:
168.am-ի աղբյուրները որոշ դրվագներ են ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման մասին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկած ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունները երկրորդն են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, եւ, ինչպես հուլիսի 2-6-ի զորավարժությունները, սրան եւս մասնակցում են 20 հազար զինվորական, կործանիչ եւ ռմբակոծիչ ինքնաթիռներ, բարձրակարգ տեխնիկա՝ ընդդեմ այլեւս ոչ թե «պայմանական թշնամու», այլ «ընդդեմ Հայաստանի», ինչն առաջին անգամ է ընդգծվում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ փոխվել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, եւ նա 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Մամիկոն Ասլանյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում իր ունեցած բոլոր ռեսուրսները ծառայեցնելու է «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ ի նշան շնորհակալության, որ մյուս ՀՀԿ-ական քաղաքապետերի պես իրեն էլ չպարտադրեցին հրաժարական ներկայացնել։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ հասարակության մեծ մասի ուշադրությունը սեւեռված է Երեւանի ավագանու ընտրությունների, ընտրություններին մասնակից ուժերի հեռակա բանավեճերի ու լեզվակռիվների վրա, վերջին օրերին գնալով լարվում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Թուրքիայի Հաթայ նահանգի (պատմ. Ալեքսանդրետ, Կիլիկիա) Բելեն շրջանում բացվել է «Լեռնային Ղարաբաղ» անունը կրող զբոսայգի, իսկ պողոտաներից մեկը վերանվանվել է Ադրբեջանի պողոտա:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերի ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ է դարձել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունները պետական բոլոր օղակներից հեռացնում են նախորդների հետ կապ ունեցողներին։ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի փեսային՝ Գեւորգ Սիմոնյանին ասել են, որ դիմում գրի, հրաժարվի Արարատի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից։
«Ժամանակ» թերթը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարդիկ ակտիվացել են նաև մարզերում։ Նրանք այս օրերին մեկնում են մարզեր, հանդիպում տարբեր անձանց հետ՝ հատկապես գործարարների և նախկին պաշտոնյաների, ովքեր բիզնես գործունեությամբ են զբաղվել կամ պաշտոն են ստացել Քոչարյանի օրոք։
«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս մայիսի 18-ին գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին այդ օրերին հորդորել է երեքից չորս ամիս ոչինչ չձեռնարկել եւ լուռ սպասել նոր իշխանության աշխատանքին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարտի 1-ի գործով այս օրերին հատուկ քննչական ծառայություն են հրավիրում 2008 թվականին մարտի 1-ի Ներքին զորքերի ծառայողներին, 4 օր առաջ ՀՔԾ է հրավիրվել մարտի 1-ին Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի` Շերիֆի տեղակալ Արթուր Խաչատրյանին եւ մի շարք հարցադրումներ արել կոնկրետ մեկ հարցի մասով:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց ՌԴ մայրաքաղաք Մոսկվա եւ հանդիպեց Վլադիմիր Պուտինին՝ նրան հրավիրելով պատասխան այց կատարել Հայաստան: Պուտինը, կարծես թե, ընդունել է հրավերը՝ իր մամուլի խոսնակ Պեսկովի միջոցով ասելով, թե կայցելի Հայաստան, թեեւ այցի ժամկետի հարցում հստակություն չկա: