Բաժիններ՝

Լեհաստանի պաշտպանության նախարարը երկրում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայելու իրական հնարավորություն է տեսնում

Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակ հայտարարել է, որ տեսնում է իրական հնարավորություններ երկրում ամերիկյան ռազմական բազաներ տեղակայելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մարիուշ Բլաշակը ԱՄՆ-ում է և արդեն հանդիպել է ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամների հետ: Բլաշակը ներկայացրել է ամերիկյան օրենսդիրներին «փաստեր հօգուտ ամերիկյան զորքերի մշտական ներկայության»:

Նրա գնահատմամբ` Լեհաստանում ամերիկյան ռազամաբազաների մշտական տեղակայման համար կա «կոնկրետ և ռեալ հնարավորություն»:

«Եթե չլիներ հնարավորություն, ամեն ինչ կավարտվեր միայն ընդհանուր խոսակցություններով: Այսօր արդեն մենք կխոսենք աշխատանքների մասին»,- ասել է նախարարը:

Նա նաև նշել է, որ քննարկվում է ամերիկյան ռազմական տեխնիկայի մատակարարման հարցը, սակայն հրաժարվել է մանրամասներ տրամադրել:

Ավելի վաղ Լեհաստանը ԱՄՆ-ին առաջարկել էերկրում տեղակայել ամերիկյան մշտական տանկային դիվիզիա: Վարշավան պատրաստ է դրա համար ներդնել 1,5-2 միլիարդ ԱՄՆ դոլլար: Առաջարկն արվել է ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս` երկկողմ ձևաչափով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս