«Որևէ անգամ ոչ Քոչարյան եմ տեսել, ոչ նրա ուղարկած մարդուն եմ տեսել». Մ.Մելքումյանը՝ Ռ.Քոչարյանի և ԲՀԿ-ի կապի մասին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց իրենց կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ կապողներին.

«Որևէ անգամ ոչ Քոչարյան եմ տեսել, ոչ նրա ուղարկած մարդուն եմ տեսել, ոչ էլ նամակ ու հեռագիր եմ տեսել, որ Քոչարյանն ուղարկում է ԲՀԿ-ում որոշումներ ընդունելու համար, ի՞նչ են կապում, այսինքն՝ այդ «Քաղաքացիական պայմանագիրը» պայմանագիր է Քոչարյանի հե՞տ, Քոչարյանի հե՞տ է այդ պայմանագիրը, որ նրա PR-ն անում են, ռեյտինգը բարձրացնում, որ գա: Թող նայեն իրենց ցուցակը ու տեսնեն՝ Սերժ Սարգսյանի ինչ բարեկամներ կան այդ ցուցակում, եթե պետք լինի, մանրամասն կհրապարակենք»:

Տեսանյութեր

Լրահոս