Փաշինյանը բանակցում է «տարածքներ՝ անվտանգության դիմաց» բանաձեւով. Դավիթ Շահնազարյան
Սա շատ լուրջ ուղերձ է եւ հերթականն արդեն բանակցային սեղանի վրա դա արդեն քննարկվում է ամիսներ շարունակ, սա նշանակում է բանակցությունները պետք է լինեն «տարածքներ՝ անվտանգության դիմաց» բանաձեւով, եւ այստեղ խոսքը միայն նրա մասին չէ որ Ադրբեջանն է այդ անվտանգությունն առաջարկում, այդ անվտանգությունը կառաջարկի միջազգային հանրությունը, եւ ի՞նչ է նշանակում՝ «Հայ ժողովուրդը պիտի որոշի», դա Արցախի Հանրապետության ժողովուրդը պիտի որոշի, եւ երկրորդ՝ այսօրվա աշխարհում գոյություն չունեն անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնք բավարար են:
Բարձրագույն անվտանգության երաշխիքը Արցախի հանրապետության միջազգային ճանաչումն է, բայց ինքը կարգավիճակ չի ասում: Խաղաղապահներ ես ուզում՝ կաստանաս, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, նույնիսկ բանաձեւ կստանաս այդ անվտանգության համար եւ հիմա ինքը, ըստ էության, բանակցում է այդ անվտանգության երաշխիքների մասին տարածքների դիմաց: