Նիկո՛լ, դիմում եմ քեզ, եթե քո մեջ հայի գեթ մեկ արյան կաթիլ կա, հրաժարական տուր. ակցիայի մասնակից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է այսօր ստորագրել հրամանագիր՝ Միացյալ Նահանգների կրթության դեպարտամենտի լուծարման գործընթացը սկսելու մասին. հայտնել է CNN-ը։
Մենք Բաքվում 23 գերի չունենք, 80-ից ավել են. դու ո՞վ ես, որ անհետ կորածների հայցերը հետ կանչես. Ռուզան Ստեփանյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. նիստը կկայանա մարտի 20-ին։ Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունըԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը մեկնաբանել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Փաշինյանը դժգոհ է. իրավապահներիից քրգործեր և դատավճիռներ է պահանջում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերը: Այս մասին հաղորդել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Ակնկալում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը շատ ավելի էֆեկտիվ կլինի, անթույլատրելի է, որ կարող է դեպք լինել, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում ու քրեական գործի մասին հիշենք 5-ից 12 տարի հետո, պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է»,- ընդգծեց նա։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը կից մեր երկիրը կունենա պաշտպանության հարցերով կցորդ: Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ծաղրում են Հայաստանի Հանրապետությանն ու քաղաքացիներին. անթույլատրելի է. Մանե Թանդիլյան
Իրավունք չունեք մեր հայրենակիցներին մենակ թողնել Բաքվում. ակցիայի մասնակից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ներառում է երկամսյա վերջնաժամկետ՝ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար: Այդ մասին Axios-ին հայտնել են նամակի բովանդակության ծանոթ մեկ ամերիկացի պաշտոնյա և երկու աղբյուր:
Իրավունք չունեն հայցերը հետ կանչել. դա աններելի դավաճանություն կլինի. Դավիթ Մանուկյան
Ակնհայտ է, որ Հայաստանի օրվա իշխանությունները բացարձակ չեն բարձրացնում արցախցիների՝ հայրենի բնօրրան՝ Արցախ վերադառնալու իրավունքի հարցը, ավելին՝ շարունակում են փակել (կամ փակված համարել) Արցախի թեման: Նախօրեին հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում քպականներից մեկը նշել է, որ եթե արցախցիները ուզում են, թող գնան ու ապրեն «Ադրբեջանի տարածքում», բայց այդ հարցում Հայաստանն Ադրբեջանի հետ «կողմ չէ»:
Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց. «Խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»: Ինչպես կես-կատակ նշում էին շատերը սոցցանցերում, մեկ էլ տեսար՝ այդ համաձայնագիրը երկու օրինակից տպեց, միակողմանի ստորագրեց և ուղարկեց Բաքու:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սարատովի վրա արձակվել է 54 ԱԹՍ։
#ՀԻՄԱ. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը.#ՈւՂԻՂ
Տիգրան Ուլուբաբյանի հարցով ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց Հայաստանի իշխանությունների մինչ օրս հրաժարվելը խոսում է նրանց կողմից խոշտանգման հովանավորության, բացահայտ խտրական մոտեցման ու Հայաստանի միջազգային պատավորությունների կոպիտ խախտման մասին: Վստահ եմ` այս ամենի հիմքում քաղաքական որոշում է` հաշվի առնելով նաև նման գործերի քննության պրակտիկան:
#ՀԻՄԱ. Դատվում են, որովհետև հայ են. Ազատություն պատանդներին. Բողոքի ակցիա. #ՈւՂԻՂ
#ՀԻՄԱ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ Է ՎԱՐՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Նովրուզի առիթով: Հայտնում են Կառավարությունից:
Հայաստանը վարում է հավասարակշռված և ապագային միտված արտաքին քաղաքականություն, որը նպատակ ունի պահպանել կայունությունը, ընդլայնել տնտեսական հնարավորությունները և ամրապնդել մեր հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է Երևան քաղաքի 2024թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությանը։
Ադրբեջանը մի քանի օր շարունակ կեղծ տեղեկություններ է տարածում Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին, ինչը ՀՀ ՊՆ-ն օպերատիվ հերքում է:
Հայտնի է, որ դերասանը չի շտապում ամուսնանալ, իսկ Վիտորիան նրանցից է, չի շտապեցնում։
Նիկոլ Փաշինյանը, արտաքին թշնամու հետ ստորագրվելիք նվաստացուցիչ թղթի միջոցով, փորձում է լուծել երկրի ներսում սեփական քաղաքական հակառակորդների հարցերը։ Նրան այս պահին չի հետաքրքրում, որ «Խաղաղության համաձայնագիրը» ոչ թե Հայաստանի անվտանգությունն ապահովող պայմանագիր է, այլ բարաթ, որով պարտավորված անելիքը պահանջելու են Հայաստանում անպատվության հաղթանակն արձանագրելուց հետո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության և կաշառակերության ցանցի հետ կապված մեղադրանքով։
Մենք գտնում ենք, որ արդյունավետ ու վճռական առաջնորդության հարթակ ձևավորելու առաքելությունը մնացել է հանրության ուսերին: