Բաժիններ՝

Եվրահանձնաժողովի նախագահը մտահոգություն է հայտնել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալման առնչությամբ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտահոգություն է հայտնել ընդդիմադիր թուրք քաղաքական գործիչ և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության կապակցությամբ։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ճեպազրույցի ընթացքում։

«Քաղաքապետի ձերբակալությունը խորապես մտահոգիչ է: Թուրքիան պետք է հարգի ժողովրդավարական արժեքները, հատկապես՝ ընտրված պաշտոնյաների իրավունքները», -ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիան պետք է հավատարիմ մնա ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, կաշառակերության և կաշառակերության ցանցի հետ կապված մեղադրանքով։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31