Թրամփն ԱՄՆ Կրթության դեպարտամենտի լուծարման հրաման կստորագրի. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է այսօր ստորագրել հրամանագիր՝ Միացյալ Նահանգների կրթության դեպարտամենտի լուծարման գործընթացը սկսելու մասին. հայտնել է CNN-ը։

Վարչակազմի պաշտոնյան նաև տեղեկացրել էր, որ թեև կրթության դեպարտամենտի ամբողջական փակման համար կպահանջվի Կոնգրեսի կողմից օրենքի ընդունում, ԱՄՆ նախագահը հանձնարարել է

նախարար Լինդա Մաքմեհոնին՝ ձեռնարկել «բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հեշտացնելու դեպարտամենտի փակումը՝ կրթության ոլորտում լիազորությունները Նահանգներին վերադարձնելու համար»:

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ կրթության նախարար Լինդա Մաքմեհոնը հայտնել էր, որ կրճատվել է գործակալության հաստիքների մոտ 50 տոկոսը։ Լրատմավիջոցները նշել են, որ դա գերատեսչության փակման առաջին քայլն էր։

Տեսանյութեր

Լրահոս