Ռուբիոն իր բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է ռուս-ուկրաինական կարգավորմանն ուղղած հետագա քայլերը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերը: Այս մասին հաղորդել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Պետքարտուղարը և արտգործնախարար Լեմին քննարկել են Ուկրաինայի շուրջ մարտի 15-ին կայացած գագաթնաժողովից հետո հետագա քայլերը», – ասվում է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Լեմիին «Ուկրաինայում խաղաղությանը նպաստող երկրների կոալիցիա» ստեղծելու նպատակով Լոնդոնի գործադրած ջանքերի համար։Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները և շեշտել խաղաղությունը վերականգնելու կարևորությունը։

Անցյալ շաբաթվա վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ավելի քան 20 երկրի ղեկավարների և ներկայացուցիչների հետ կայացած բանակցությունների ժամանակ կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և ավելացնել Ուկրաինային օգնությունը, այդ թվում՝ ռազմական:

Մարտի 19-ին Bloomberg-ը, հղում անելով Լեմիին, հաղորդել է, որ Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը բանակցություններ են վարում Կիևին զենքի մատակարարումներն արագացնելու շուրջ՝ մինչև հրադադարի շուրջ հնարավոր պայմանավորվածությունները:

Տեսանյութեր

Լրահոս