Տանզանիացի գործարար Մոհամեդ Դյուջիին հոկտեմբերի 11-ին առեւանգել են Տանզանիայի Դար Էս Սալամ խոշորագույն քաղաքում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նեվերովի գլխավորած պատվիրակությանը:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում առաջին լիագումար նիստի ընթացքում Լիբանանի նախագահ Միշել Աունն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի փոխնախագահ:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ֆրանկոֆոն երկրների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների լիագումար նիստին, որի ընթացքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:
Սիրիայի վերականգնմանն օգնելը պետք է դառնա համաշխարհային հանրակցության ընդհանուր խնդիրը:
Հայաստանի ներքաղաքական զարգացումների հանգուցալուծման միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ուղին է` օրենքի, օրինականության և, իհարկե, Սահմանադրության սահմաններում:
«Խնդիրը ոչ թե ՀՀԿ-ի կամ մեկ այլ ուժի կողմից վարչապետի թեկնածու առաջադրել-չառաջադրելն է, այլ այն, որ չպետք է ճնշում գործադրել Ազգային ժողովի նկատմամբ։ Երկրորդ՝ պետք է հարգել իշխանությունների տարանջատման սկզբունքը, երրորդ՝ պետք է գնալ երկխոսության և չորրորդ՝ չպետք է արհեստականորեն տանել ընտրական պրոցեսների, այլ պետք է իրականացնել այն բարեփոխումները, որոնց համար վարչապետը պատասխանատվություն է ստանձնել մայիսի 8-ին, ապա նաև երբ կառավարության ծրագիրն էր հաստատվում»:
«Մենք ակտիվ մասնակցել ենք Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, և այն առաջարկությունները, որ մեր դաշինքի անունից ներկայացվել են, գրեթե բոլորն ընդունվել են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարը փոխանցեց Հայաստանին:
«Քննարումները դեռ շարունակվելու են, բայց արդեն տեղի ունեցած քննարկման արդյունքում, կարծում եմ, բավականին բարենպաստ միջավայր ստեղծվել է փոխհասկացողության, միմյանց տեսակետները, հիմնավորումները լսելու առումով, և կարծում եմ, որ լավ նախադրյալներ կան փոխհասկացողություն ստեղծելու համար»:
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆոստեն-Արկանժ Տուադերայի համար մեծ պատիվ է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Երևանում գտնվելը:
Ռուսաստանի «Մեգաֆոն» բջջային օպերատորի Տնօրենների խորհուրդը ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում առաջարկել է ընկերության գործադիր տնօրեն Գևորգ Վերմիշյանի թեկնածությունը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը վստահեցնում է, որ փլատակների վրա կառուցված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ամուր կանգնած է հողի վրա ու պատրաստ է դիմակայել առկա մարտահրավերներին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն ֆրանսերեն լեզվով գիտահետազոտական ավելի շատ աշխատանքների հրատարակման անհրաժեշտություն է տեսնում: Նրա կարծիքով` անգլերենն այս ոլորտում գերակշռություն ունի:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն այն կարծիքին է, որ Հայաստանն ու հայոց հողը կարող են դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ:
Հիմա եթե 104 պատգամավորն էլ ստորագրեն, որ դեկտեմբերին պատրաստ են, ես պատրաստ չեմ դրա տակ ստորագրել, որովհետև հարցը դեկտեմբերը չէ։ Այն մեթոդները, այն աշխատաոճը, այն գործունեությունը, որ ծավալել է կառավարության ղեկավարը, ինձ համար ընդունելի չեն։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությանը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները պետք է սահմանեն մի շարք կարևորագույն դրույթներ, որոնց միջոցով կպաշտպանվեն ֆրանկոֆոն տիրույթում գտնվող արժեքները:
Չեչենը, որը հանրային տրանսպորտում, «Ահմադը ուժ է» ասելով, ալյումինե բանկա է նետել երիտասարդի վրա, ներողություն է խնդրել իր արարքի համար։
Ֆրանկոլիբանանյան համագործակցությունը մեծագույն հարստություն է: Այս մասին Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի իր ելույթում նշեց Լիբանանի նախագահ Միշել Աունը:
«Կան մի քանի հարցեր, որոնք, կարծում եմ, քննարկումների ժամանակ հնարավոր կլինի ավելի հստակեցնել։ Բայց փոփոխությունների փաթեթը, ըստ էության, մեծ հաշվով արտացոլում է այդ քննարկումների արդյունքները»։
«Մենք ամբողջովին աջակցում ենք այս բանաձևին, լիահույս ենք, որ այն կընդունվի և նաև լիահույս ենք, որ չի լինի որևէ գոտի, լինի այն գորշ, կարմիր թե կանաչ, որ հասանելի չլինի կամ փակ լինի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար»։
Մոնակոյի արքայազն Ալբերտ երկրորդը ֆրանկոֆոն երկրներում ծայրահեղ աղքատությունը կանխելու նպատակով մեծապես կարևորում է կրթության դերը:
Վթարված «Սոյուզ ՄՍ-10»-ի անձնակազմը վայրէջք է կատարել Ղազախստանում, ռուս տիեզերագնաց Ալեքսեյ Օվչինինը եւ ամերիկացի աստղանավորդ Նիկ Հեյգը կապի մեջ են մտել:
Ադանայի օդանավակայանում Սաուդյան Արաբիային պատկանող բեռնատար ինքնաթիռում հայտնաբերվել է 14 մլն թուրքական լիրա արժողությամբ թմրադեղեր:
Հայաստանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովը չի վրիպել մեր հարևանների ուշադրությունից:
Նիգերի Հանրապետությունը եղել է Ֆրանկոֆոնիայի ակունքներում և ամեն ինչ արել է ֆրանկոֆոնիայի կազմակերպության զարգացման ու պահպանման համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում , որ Հայաստանը չունի ինքնիշխանության սահմանափակումներ, իսկ ինքը, որպես երկրի ղեկավար, այդ ինքնիշխանության երաշխավորն է:
Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը տիրույթ է, որտեղ պետությունները կարող են լսել միմյանց, և երկիրն այդ տիրույթի լիիրավ անդամ է՝ լինի 99, թե 9 մլն բնակչությամբ:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվ այսպես՝ ո՞ւմ ենք մենք ներկայացնում Ստրասբուրգում.