«Մենք հիանալի հարաբերություններ ունենք շատերի հետ: Բայց ոչ ոք մեր նկատմամբ իրեն այնքան վատ չի պահում». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի դաշնակիցներից ոչ մեկն այնքան թշնամաբար չի վերաբերվում Միացյալ Նահանգներին, որքան Եվոպական միությունը: Այդ մասին ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել է CBS հեռուստաալիքին տված հարցազարույցում, որն ամբողջությամբ եթեր է տրվել հոկտեմբերի 14-ին:
«Ինչ ասել է դաշնակից: Մենք հիանալի հարաբերություններ ունենք շատերի հետ: Բայց ոչ ոք մեր նկատմամբ իրեն այնքան վատ չի պահում, որքան դա անում է Եվրոպական միությունը: Եվրամիությունն ստեղծվել է, որպեսզի օգտվի մեզանից առեւտրի ոլորտում, հենց դա էլ նրանք արեցին»,- ասել է Թրամփը:
Այդ կապակցությամբ հղորդավարը նկատել է, որ Թրամփի հայտարարությունները թշնամական են հնչում: «Գիտեք՝ ինչն է թշնամական: Այն, թե ինչպես են նրանք իրենց պահում մեր նկատմամբ:
Այդ մենք չենք թշնամաբար տրամադրված»,- նշել է նախագահը: «Հենց մենք էինք երկար տարիներ գտնվում հիմար երկրի վիճակում»,- հավելել է նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: