Բաժիններ՝

Սիրիան և Հորդանանը բացել են սահմանը տրանսպորտային հաղորդակցության համար

Հոկտեմբերի 15-ին բացվել է Սիրիայի եւ Հորդանանի սահմանի «Նասիբ» հսկիչ անցակետը բեռների եւ ուղեւորների տեղափոխումների համար: Այդ մասին հայտնել է An-Nashra լրատվական պորտալը:

Նրա տեղեկությունների համաձայն՝ սահմանային անցակետն աշխատանքը վերսկսել է տեղական ժամանակով ժամը 08:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 09:00-ին):

«Նասիբ» հսկիչ անցակետը, որը գտնվում է Դերաա քաղաքց 15 կմ հարավ ընկած շրջանում, ընդդիմության զինյալների կողմից գրավվել էր 2015 թվականին: Այն վերստին սիրիական բանակի հսկողության տակ անցավ հուլիսի 6-ին:

Նախքան 2011 թվականին սիրիական ճգնաժամի սկսվելը, Դամասկոս-Ամման ավտոճանապարհով բեռները Լիբանանի եւ Սիրիայի միջերկրածովյան նավահանգիստներից տեղափոխվում էին Պարսից ծոցի երկրներ, ինչը մաքսատուրքերից զգալի եկամուտներ էր բերում երկու հարեւան պետությունների բյուջեներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս