ԱԺ-ում սկսվում են ԸՕ-ի քննարկումները

Ազգային ժողովի խմբակցություններում սկսվում են Ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխությունների շուրջ քննարկումները։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողներին ասել է, որ իրենք ԸՕ նախագիծը քննարկելու են վաղը։

Հոկտեմբերի 17-ին ԸՕ նախագիծը կքննարկվի «Ելք» խմբակցությունում։ 168.am-ի հետ զրույցում խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ քննարկումներին մասնակցելու է նաև ՀՀ առաջին փոխվարչապետ, վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Արարատ Միրզոյանը։

Գորգիսյանի խոսքով՝ խմբակցությունները պետք է ներկայացնեն իրենց մտահոգող կետերը, առաջարկները.

«Մինչև բուն նստաշրջան մտնելը պետք է այդ պրոսցեսը տեղի ունենա, և քաղաքական ուժերը պետք է իրենց մտահոգությունները ներկայացնեն։ Շատ կարևոր է քաղաքական կոնսենսուսի ձևավորումն Ընտրական օրենսգրքի շուրջ»։

 

Տեսանյութեր

Լրահոս