Բաժիններ՝

Մուն Չժե Ինը կոչ արել պաշտպանել միջուկազերծման վերաբերյալ Փհենյանի որոշումը

Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է պաշտպանեն ԿԺԴՀ-ի առաջնորդի՝ ոչ միջուկային կարգավիճակի միտված ուղեգիծը: Այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն չժե Ինը Le Figaro թերթին տված հարցազրույցում: Այն հրապարակվել է հարավկորեացի ղեկավարի Ֆրանսիա պաշտոնական այցի նախօրյակին, որն սկսվելու է հոկտեմբերի 15-ի երեկոյան:

«Մեզ հարկավոր է հավաստիացումներ տալ Կիմ Չեն Ունին առ այն, որ նա ճիշտ որոշում է ընդունել՝ միջուկազերծման ուղեգիծ բռնելով, եւ օգնենք նրան իրականացնելու երկարաժամկետ ու հուսալի խաղաղության հասնելու ձգտումը»,- ասել է Կորեայի Հանրապետության նախագահը:

«Այս տարի կայացած մեր երեք հանդիպումների ընթացքում ես կարողացա արձանագրել, որ նա շահագրգռված է թերակղզու Հյուսիսում ու Հարավում բարգավաճման ու խաղաղության հասնելու հարցում: Նա ամուր կամք է դրսեւորում՝ իր ողջ եռանդը նվիրելու իր երկրի տնտեսական զարգացմանը, այլ ոչ թե միջուկային զենքին»,- հայտարարել է Մուն Չժե Ինը: Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարը «վշտացած է համաշխարհային հանրակցության կողմից շարունակվող անվստահությունից»:

«Հյուսիսային Կորեան դուրս է եկել երկարատեւ մեկուսացումից եւ ցուցադրել ապագայով ապրելու իր մտադրությունը: Այժմ եկել է պատշաճ կերպով պատասխանելու այդ դժվարությամբ արված ջանքերին»,- նշել է նա:

«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը պետք է ձեռնարկի համապատասխան հուսալի միջոցներ, որպեսզի կատարելագործի անվտանգության երաշխիքները ԿԺԴՀ-ի համար եւ բարելավի հարաբերությունները Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ»,- ասել է Հարավային Կորեայի նախագահը: Նա որպես այդ ճանապարհի ուղենիշ է տեսնում «պատժամիջոցների թուլացումը եւ կապի բյուրոյի ստեղծումը Փհենյանի ու Վաշինգտոնի միջեւ»: Ընդսմին Մուն Չժե Ինն ասել է, որ ԿԺԴՀ-ն «տնտեսական մեծ դժվարություններ է կրում պատժամիջոցների կիրառման պատճառով», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս