Բաժիններ՝

«Եթե մենք հակահարված չտանք ԱՄՆ-ի քաղաքականությանը, ապա կդառնանք «նոր Հիտլերների» հայտնվելու վկաները». Իրանի պաշտպանության նախարար

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին հայտարարել է, որ անհրաժեշտ է դիմակայել ԱՄՆ-ի քաղաքականությանը, այլապես կարող են «նոր Հիտլերներ» հայտնվել: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը:

«Եթե մենք հակահարված չտանք ԱՄՆ-ի քաղաքականությանը, ապա կդառնանք «նոր Հիտլերների» հայտնվելու վկաները»,-ասել է Խաթամին: Նա ընդգծել է, որ «Իրանը հավատարմություն է դրսեւորել միջազգային պայմանավորվածություններին, բայց Վաշինգտոնը դժգոհ է Թեհրանի բռնած անկախ դիրքից, նրա նկատկմամբ պատժամիջոցներ է սահմանում եւ նույնիսկ խոչընդոտումէ դեղորայքի ներմուծմանը»:

Նախարարի խոսքով՝ «Իրանը հանդես է բերել այն խնդիրները լուծելու ձգտում, որոնք կապված են միջուկային տեխնոլոգիաների տարածման հետ» այն դեպքում, երբ ԱՄՆ-ը «ոտնահարեց միջազգային պայմանագիրը»: «Աշխարհը պետք է պատասխան միջոցներ ձեռնարկի հարստահարողների դեմ»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս