«Եթե կան ռուսական առաջարկներ, ապա դրանք համաձայնեցված են ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների հետ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նախօրեի հայտարարություններին ԼՂ հակամարտության կարգավորման սեղանին դրված առաջարկների վերաբերյալ։
ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ հատկացրել է 2,9 մլրդ դոլար որպես աշխատավարձի հաշվեգրման աջակցություն 54 ոչ մեծ, ինչպես նաև երկու խոշոր ուղևորափոխադրում իրականացնող ավիաընկերություններին:
«Նման հայտարարություն անողներին կրկին հորդորում եմ մանրամասն ուսումնասիրել ՀՀԿ ԳՄ հայտարարությունը խնդրո առարկայի մասին, որտեղ ուղիղ և հստակ ամրագրված է, որ նախորդ տարիներին փուլային մոտեցումը մշտապես մերժելի է եղել մեր կողմից»:
Ֆրանսիայում դպրոցներ ու մանկապարտեզներ երեխաների վերադարձը կսկսվի մայիսի 11-ից: Գործընթացը կկազմակերպվի փուլային տարբերակով:
Զոհրաբ Մնացականյանի պատասխանն իրոք որ անհասկանալի էր ու կրկին խնդրահարույց, բայց այս իրավիճակում թիվ մեկ քաղաքական պատասխանատուն Փաշինյանն է, որը և պետք է վճռական և հասկանալի կերպով հայտարարի Արցախի հարցում իրենց համոզմունքների մասին: Դա պետք է հենված լինի, առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի իրացման հստակ և առաջնային պահանջով և բացառի զիջումների և պարտվողական տրամադրությունների որևէ հնարավորություն:
Կառավարության կայքում տեղադրված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ստորագրած որոշումներից տեղեկանում ենք, որ այս օրերին աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան է ուղարկվել մեծ քանակի օգնություն, և Ավինյանը ստորագրել է որոշումներ՝ դրանք բարեգործական համարելու և համապատասխանաբար մաքսատուրքից ազատելու մասին:
«Կարծում եմ՝ կան, բայց նրանց մասին չխոսվեց, որովհետև այդքան ակտիվ չեն։ Ինքը չի խոսում այն մարդկանց մասին, որոնց խոսք էր տվել, որ, օրինակ, չեն լինելու արագաչափերը, իսկ հետո դրանք ավելացան։ Ինքս միշտ կողմ եմ եղել, որ լինեն արագաչափեր, խնդիրը ես չեմ, խնդիրն այն մարդիկ են, ում ինքը խոսք է տվել ու հիմա չի կատարում խոստումը։ Այդ մարդկանց ինքը շատ ավելի շատ կնկատի հետկորոնավիրուսյան շրջանում, երբ պարզվի, որ շատ-շատերն ուտելու բան չունեն ոչ թե նրա համար, որ ուտելիք չկա, այլ նրա համար, որ մարդկանց ձեռքին փող չկա, և հիասթափվածներին այդ ժամանակ նա կնկատի»:
«Լրանում է քաղաքական իրադարձությունների 2-րդ տարին, որոնց հիմքում դրական փոփոխություններ տեսնելու ժողովրդի ցանկությունն էր։ Մինչդեռ այսօր իրականում 3 կետից բացի, ոչինչ չի փոխվել»:
Եթե նայենք ընդհանուր առմամբ վերջին 3-4 օրերի իրադարձություններին, հատկապես՝ Փաշինյանի ուղերձի և դրան հաջորդող լայվերի տեսանկյունից, ապա հստակ է մեկ բան. դրանք բոլորն իրար հետ փոխկապակցված էին: Դրանք ոչ միայն փոխկապակցված էին, այլև յուրաքանչյուր հաջորդ լայվ կամ ուղերձ ուղղված էր նրան, որ նախորդի մեջ հնչած թեզերի, տրված ինֆորմացիայի կամ նույնիսկ համոզման խնդիրները շատ ավելի ընդգծվեն:
«Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» քաղաքացիական հայցով վաղը նշանակված դատական նիստը, չնայած երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությանը, հավաբանար կկայանա:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե «ներկայում բանակցային սեղանին փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության փուլային կարգավորում», հայաստանյան քաղաքական ու փորձագիտական շրջանակներում իրարամերժ գնահատականների արժանացավ:
Միանշանակ է, որ դիվանագիտական լեզուն բարդ է և լի ալեգորիաներով, սակայն միշտ չէ, որ այդ լեզվով անհասկանալի մտքեր ու մոտեցումներ են հնչեցվում։ Նման մի շատ պարզ ու մատչելի հայտարարության հանդիպեցինք նախօրեին։
«Հայկական կողմից վերջին երկու տարիներին հնչող գլոբալ հայտարարությունները իրարամերժ են եղել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նախօրեի հայտարարություններին ԼՂ հակամարտության կարգավորման սեղանին դրված առաջարկների վերաբերյալ։
Փաստորեն, Սերժ Սարգսյանը գնաց և ԱԺ Ապրիլյան քննիչ հանձնաժողովում խոսեց, որից հետո հայտարարեց, որ կհանդիպի լրագրողների հետ և կխոսի ապրիլյան պատերազմի մանրամասների մասին: Չմոռանանք, որ հնարավոր է՝ իշխանությունները մեսիջ են ուղարկում Երրորդ նախագահին, որ մտածի, թե ապրիլյան դեպքերի մասին ինչեր է ասելու, հակառակ պարագայում՝ հնարավոր է՝ կալանավորման գործընթացներ սկսվեն»,- ասաց քաղտեխնոլոգը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 578 հազար 275-ի:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ «Օրբիտեր»-ի խոցումը խոսում է հայկական, այս դեպքում` Արցախի ՀՕՊ-ի ուժերի բարձր մակարդակի մասին:
ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ լինելը ենթադրում է միասնական պայմաններ, և կարճ ժամանակ անց Հայաստանը հայտնվելու է միասնական շուկայում՝ դրանից բխող պայմաններում: Նույնը վերաբերում է նաև գազի գնին, այսինքն՝ գազն ինչ արժեք ունենա Կրասնոդարի կամ Օրենբուրգի մարզում, նույնն էլ լինելու է Հայաստանում, գումարած՝ ծախսերը և Վրաստանի տրանզիտը:
168.am-ը Հատուկ քննչական ծառայությունից փորձեց ճշտել, թե կա՞ հարուցված քրեական գործ, և Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությամբ նախաքննական մարմինն արդյո՞ք հանդես է եկել: Մեզ պատասխանեցին, որ նման քրեական գործ ՀՔԾ-ում չկա հարուցված:
Երկու տարի բոլոր հնարավոր ու անհնար ստուգումներից հետո, ծիծաղ հարուցող նման մեղադրանքի առաջադրումը հերթական անգամ ի ցույց է դնում այս իշխանության և դրա ղեկավարի սնանկությունը:
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը, հետևելով Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարարի և ՌԴ ԱԳ նախարարի կողմից ապրիլի 21-ին կատարած փոխկապակցված հայտարարություններին, արձանագրում է հետևյալը՝
Գերմանիայում տրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի հնարավոր պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջին թույլտվությունը:
Իրանում ապրիլի 22-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվահամեմատ, երկրում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1194-ով՝ կազմելով 85 հազար 996:
Ուկրաինայի կառավարությունը հավանության է արժանացրել մի նախագիծ, ըստ որի մինչև 2020 թվականի մայիսի 11-ը երկարաձգվում է կարանատինի ժամկետը, սակայն որոշ մեղմացումներով:
Վրաստանի գյուղական շրջաններում սահմանափակումները մեղմացվում են: Մասնավորապես, թույլատրվում է տեղաշարժը ավտոմեքենաներով:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է:
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավելի քան մեկ ամիս առաջ միջնորդություն եմ ներկայացրել այն Ընկերության աշխատակցին հարցաքննելու վերաբերյալ, ով Միքայել Մինասյանի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պատասխանատու է եղել նշված հայտարարագիրը կազմելու և լրացնելու համար։
Միացյալ Թագավորությունում ապրիլի 23-ին սկսվում է պատվաստանյութի փորձարկումը: Ենթադրվում է, որ այն կարող է պաշտպանել կորոնավիրուսից:
Իրականում, մեղքը բացառապես ձերն է, քանզի երկու տարի շարունակ վերից վար՝ Նիկոլից մինչեւ ՔՊ-ական վերջին ֆեյք, հյուսել, կապել ու խճճել եք ստերի այն կծիկը, որի ծայրը արդեն ինքներդ եք կորցրել։
Ասենք ոչ թե բանակցությունների սեղանի վրա է փուլային տարբերակը, այլ կիրթ մարդու հետ սուրճի սեղանի կամ թեյի սեղանի կամ, ասենք, գրասեղանի։