Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը կորոնավիրուսի համավարակի մասին նոր մտահոգիչ հայտարարություններ է արել այն ժամանակ, երբ շատ երկրներ սկսում են թուլացնել սահմանափակող միջոցառումները՝ նախազգուշացնելով, որ «ամենավատը դեռ առջևում է», գրում է Politico-ն։
Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակոնֆերանս անցկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 21-ին հայտարարել է, որ, կորոնավիրուսով պայմանավորված, մտադիր է ժամանակավորապես դադարեցնել միգրացիան դեպի ԱՄՆ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր շարունակ անհասցե մեղադրանքներ է հնչեցնում լրատվական դաշտի հասցեին։
Հնչեցված մի շարք պնդումներ ու պիտակումներ թե՛ իրավաբանորեն և թե՛ էթիկապես անհարիր են որևէ պաշտոնատար անձի, առավել ևս՝ Կառավարության ղեկավարին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 482 հազար 215-ի:
Կորոնավիրուսի հետևանքով Չինաստանի տնտեսությանը մեծ հարված հասավ, սակայն կառավարությունը վստահ է, որ կարող է հաղթահարել առաջացած դժվարությունները:
Ֆրանսիայի Վարչապետ Էդուար Ֆիլիպը տեղեկացրել է, որ ոստիկանությունը, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում երկրում մեկուսացման ռեժիմ մտցնելուց ի վեր, անցկացրել է 13.5 միլիոն ստուգում:
Կորոնավիրուսի տարածման պայմաններում Իրանում 10 անգամ ավելացել են բժշկական դիմակների արտադրության ծավալները:
«Այն մարդը, որ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, երեկ ևս մեկ անգամ հաստատեց, որ իր խոսքը ոչ թե պետության ղեկավարի, ոչ թե քաղաքական գործչի, ոչ թե նույնիսկ նախկին լրագրողի, այլ քուչի խուժանի, փողոցային անորակ մակարդակի բառապաշար է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերին։
Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Այս իրավիճակում գոնե պետք էր խնդիրը հետաձգել և ավելի լավ ուսումնասիրել, փորձել՝ եթե Հանրայինն ունի ֆինանսական խնդիրներ, դրանց լուծումը գտնել այլ տեղում՝ ուսումնասիրելով ներքին ռեսուրսները, այն օպտիմալացնել, և եթե տեխնիկական վերազինման խնդիր կա, դրա միջոցով լուծել կամ գտնել այլ բյուջետային կամ արտաբյուջետային հնարավորություններ:
«Մեզ չի կարելի գործից հանել, մենք բոլորս էլ անչափահաս երեխաներ ունենք»:
Ինչպես նշել էի հոդվածի նախորդ մասում, Հայաստանի քաղաքական համակարգն անձնավորված է և ժամանակաշրջանները բնորոշվում են 3 նախագահներով ու հիմիկվա «հեղափոխական» 4-րդ շրջանով։ Բոլոր հաջողությունների, անհաջողությունների, հաղթանակների ու պարտությունների պատասխանատվությունը նրանց վրա է, սակայն իրավիճակի պարտադրանքը, որոշումների կայացման հանգամանքները մենք ուշադրություն չենք դարձնում:
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2256-ով, հասնելով` 181 հազար 228-ի։
Ապրիլի 16-ին Ազգային ժողովը 99 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը:
Գերմանիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ապահովել կորոնավիրուսով վարակված օտարեկրյա ծանր հիվանդների բուժման ծախսը:
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ իրականացված մի շարք բարեփոխումների շրջանակներում Թուրքիայում մինչ այդ օգտագործվող արաբատառ այբուբենը փոխարինվեց լատինականով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները խառն են ու բարդ լեզվով են ներկայացվում։ Դրանք նաև մանր թիրախային են։ Համարենք, որ բոլորը շահառու դարձան, ինչ-որ մի ձև 10 օր գոյատևցին, պարզ է, որ ճանապահը մեկն է։ Պետք է փորձես համադրել առողջապահական վտանգները և սովի վտանգները»,- 168․am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցցանցային հասարակությանը փոթորկած կադրերում որևէ ահասարսուռ բան չկա, իսկ այս պահին մեղավորներ փնտրելն էլ նվազ հետաքրքիր է։ Նույնքան տհաճ է, երբ պետական մարմիններն իրար հերթ չտալով մեղքը բարդում են մեկը մյուսի վրա, իսկ հետո արդեն՝ մեղավորներ փնտրում այլ լրատվամիջոցներում։ Վստահաբար՝ սա դարի իրադարձությունը չէր, բայց այս պատմությունը և հանրայնացված կադրերը լուրջ խնդիր են բացահայտում։
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 95-ով՝ հասնելով` 402-ի։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով՝ վարչապետի հայտարարությունները վաղուց իրեն արդեն չեն հետաքրքրում, և նրա ելույթները հազվադեպ է լսում, նախ՝ հետաքրքիր չեն, և երկրորդը՝ այդքան ժամանակ չունի:
«Նիկոլ Փաշինյանը շատ զգայուն է իր վարկանիշի և իր անձի նկատմամբ, և յուրաքանչյուր բան, որ իր պատկերացմամբ կարող է սպառնալ իր ռեյտինգին, միշտ այդպիսի արձագանքներ է բերում, որ ինքը շատ հապճեպորեն մտնում է ուղիղ եթեր։ Առաջին անգամ չէ, որ նման բան ենք մենք տեսնում։ Եվ երեկվա ուղիղ եթերը նրա ամենաանհաջող ուղիղ եթերներից մեկն էր․ նախկին իշխանությունների վրա սլաքներն ուղղելը, սպառնալը և ՍԴ-ին վիրավորելը չի գեղեցկացնում իրեն»
Օրերս համացանցում տարածվեցին Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի տեսաուղերձի տեսանյութի մոնտաժված, չստացված կադրերը, որտեղ ականատես ենք լինում, թե ինչպես է Փաշինյանը հրահանգներ տալիս նկարահանող խմբին, դեղ խմում, և նմանօրինակ տարբեր կադրեր։ Տեղի ունեցածը, բնականաբար, քննարկումների մեծ հորիզոն բացեց սոցցանցերում, իսկ իշխանություններն առ այսօր փորձում են գտնել մեղավորներին և կապել անարգանքի սյունին՝ ոչ մի կերպ հաշվի չառնելով տեղի ունեցածում իրենց թիմի հերթական դիլետանտությունը։
«Ազգային ժողովի Ապրիլյան քննիչ հանձնաժողովի քննարկումների արդյունքում չենք տեսնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնաժողով կանչելու անհրաժեշտությունը հենց միայն այն պատճառով, որ նա այդ ժամանակ չի եղել իշխանության կրող և որևէ պատասխանատվություն չի կրում կայացված որոշումների համար»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել էր հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նա հավելել է, որ, եթե Նիկոլ Փաշինյանը որևէ տեսակետ է արտահայտել, ապա այդպիսի տեսակետներ արտահայտել են նաև շատ քաղաքական գործիչներ, և դրանք ուսումնասիրվում են:
Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, Հայաստանի Հանրապետությունը կրկին արտաքին քաղաքական ընտրության առջև կկանգնի։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանն առաջարկում է Եվրամիության և վեց հետխորհրդային երկրների, այդ թվում` Հայաստանի միջև ստեղծել «ընդհանուր տնտեսական տարածք»:
Պարոն Նիկոլ Փաշինյան Ձեզ է դիմում «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատակից՝ Հենրիկ Խեչումյանը
Սիրտս ուրախությամբ է լցվում, երբ տեսնում եմ, որ պետությունը աջակցում է այնպիսի անապահով մարդկանց ինչպիսին նախարարի կինն է: Նախարարի միլիոնավոր դրամների պարգևավճարները բնականաբար չեն հերիքում այս դժվարին ժամանակներում ընտանիքում ծայրը ծայրին հասցնելու համար:
Թուրքիայում նոր-նոր էին հանդարտվել բարկության կրքերը՝ կապված Չինաստանի կողմից Արարատ լեռը որպես Հայաստանի խորհրդանիշ հիշատակելու փաստի հետ, հիմա էլ դժգոհության նոր ալիք է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ինձ համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը և անկեղծորեն վրդովված եմ գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից։ Ինքս տարիներ շարունակ ենթարկվել եմ նմանօրինակ մեդիա գրոհների և հասկանում եմ, թե ինչ է նշանակում թիկունքին հասցրած հարվածը։ Ցավում եմ կատարվածի համար։ Երկրի համար կարևորագույն այս շրջանում, Հանրային հեռուստաընկերության զարգացման այս փուլում աններելի է նմանատիպ մեդիա վանդալիզմը։ Ինքս եմ պատասխանատու եղել տվյալ շրջանում իրականացված բազմաթիվ հանրային միջոցառումների, տոնակատարությունների, արտակարգ միացումների համար, կիսել եմ իմ աշխատակիցների հետ շնորհակալության և գովեստի խոսքերը։ Հիմա էլ կիսում եմ կատարվածի պատասխանատվությունը՝ ներկայացնելով աշխատանքից ազատման իմ դիմումը։