Աշխարհի տարբեր ծայրերից օգնություն են ուղարկել Հայաստանին և Արցախին

Կառավարության կայքում տեղադրված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ստորագրած որոշումներից տեղեկանում ենք, որ այս օրերին աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան է ուղարկվել մեծ քանակի օգնություն, և Ավինյանը ստորագրել է որոշումներ՝ դրանք բարեգործական համարելու և համապատասխանաբար մաքսատուրքից ազատելու մասին:

Մասնավորապես՝ Հայաստանին օգնություն է ուղարկել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից` «GAIN» ընկերությունը՝ 39,264 եվրոյին համարժեք դրամի չափով:

Գերմանիայից Հայաստանին օգնություն է ուղարկել նաև «Միսիոներական և զարգացման ընկերությունը»՝ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի միջոցով՝ 7,942.57 ԱՄՆ-ի դոլարի համարժեք դրամի չափով:

Անհատ բարերար, ԱՄՆ-ի քաղաքացի Վահան Սիմոնյանը՝ «Վայզ-Արմենիա» առողջապահական էկոհամարգի արդիականացման և զարգացման» հիմնադրամի հասցեով՝ 17,925 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով բժշկական սարքավորումներ է ուղարկել:

ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամից անհատույց բաշխելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկվել են նաև  14,748 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով բժշկական սարքավորումներ:

Նշենք, որ այս օգնությունից բաժին է հասնելու նաև Արցախին:

Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի «Էլեոնորեն» հիմնադրամի կողմից` «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկվել բժշկական սարքերը և պարագաներ՝ 12,060 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արժեքով:

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի մեթոդիստական եկեղեցու կողմից ԱՄՆ-ի Հայաստան-Արցախ հիմնադրամի միջոցով «Ագապե» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկվել  է 39,825 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ օգնություն:
ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով Հայաստանի բուժհաստատություններին և Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանն անհատույց բաշխելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկվել է 69,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ օգնություն:

«Max» հիմնադրամի կողմից քրոնիկ միելոլեյկոզ հիվանդությամբ տառապող հիվանդներին աջակցելու նպատակով Հայաստանի առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն»-ի հասցեով է ուղարկվել դեղորայք՝ 503,378.40 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով:

Նիդեռլանդներից «IDA» հիմնադրամի կողմից տուբերկուլյոզով տառապող հիվանդներին աջակցելու նպատակով Հայաստանի առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով է ուղարկվել 2,850.08 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի դեղորայք:

Տեսանյութեր

Լրահոս