ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը 2,9 մլրդ դոլար է հատկացրել ավիաընկերություններին աջակցելու համար
ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ հատկացրել է 2,9 մլրդ դոլար որպես աշխատավարձի հաշվեգրման աջակցություն 54 ոչ մեծ, ինչպես նաև երկու խոշոր ուղևորափոխադրում իրականացնող ավիաընկերություններին:
«Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայում 6 այլ խոշոր ավիաընկերությունների հետ հստակեցվում են աջակցության մանրամասները:
Նախարարությունը խոշոր ավիաընկերություններին տրամադրում է պլանավորած գումարի 50 տոկոսը, մնացածը տրվում է վճարումներիտեսքով: Ընդհանուր առմամբ, նախարարությունը նախատեսում է ուղևորափոխադրող ավիաընկերություններին տրամադրել 25 մլրդ դոլար:
Ավիափոխադրողները կվերադարձնեն ցածր տոկոսադրույքով վարկերի տեսքով տրամադրված միջոցների 30 տոկոսը:
Կորոնավիրուսի պատճառով ավիաընկերությունները լուրջ վնասներ են կրել. ներքին փոխադրումները կրճատվել են 95 տոկոսով: