Չինաստան-Եվրոպա երկաթուղային բեռնափոխադրումների նոր ուղին, որը կապում է չինական Իու քաղաքը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի հետ, բացվել է մայիսի 4-ին:
Իսրայելի գիտնականներին հաջողվել է բացահայտել հակամարմիններ, որոնք օրգանիզմում ակտիվորեն չեզոքացնում են կորոնավիրուսը և կարող են օգտագործվել պատվաստանյութի ստեղծման մեջ:
«Մենք առաջիկայում շատ արագ տնտեսական մեծ անկում կունենանք, արդեն որոշակի կանխատեսումներ կան դրա շուրջ։ Եվ, առաջին հերթին, տնտեսական անկման հնարավոր ցուցանիշներով է պայմանավորված սահմանափակումների թուլացումը։ Միաժամանակ, ես շարունակում եմ խիստ դժգոհ մնալ սահմանափակումների ժամանակ հասարակության մեծ մասի ցուցաբերած բացարձակ անհաղորդ վերաբերմունքից, մյուս կողմից՝ խիստ անբավարար եմ համարում իշխանությունների աշխատանքն այս ուղղությամբ»:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր «Ստի վերջը» տեսաշարի 2-րդ թողարկման ժամանակ պատասխանեց նախորդ թողարկումից հետո իրեն ուղղված հարցադրումներին։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր «Ստի վերջը» տեսաշարի 2-րդ թողարկման ժամանակ նկատեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ըստ Մինասյանի՝ հերքում է ամեն ինչ և բոլորին, չի հերքել այն, ինչ ինքը պատմել էր նախորդ թողարկման ժամանակ։
Միքայել Մինասյանը նախկինում էլ էր խիստ քննադատում գործող իշխանություններին, բայց եթե նախկինում այդ քննադատությունները զուտ տեսական՝ ընդհանուր քաղաքական գնահատականներ էին, ներկայումս դա ոչ այնքան քննադատություն էր, որքան հաղորդում հանցագործության մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Ավստրալիան կհատկացնի ավելի քան 450 միլիոն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստանյութի ստեղծման համար:
ՍԱՏՄ ղեկավարի՝ աշխատանքից ազատված տեղակալ Էմին Ավետիսյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Փաստինֆո»-ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշում է, որ Նիկոլ Փաշինյանը ունի խորքային անվստահություն ուժային կառույցների հանդեպ և այդ անվստահությունը փոխադարձ է։
Համացանցի հայկական տիրույթում բավականին արձագանք գտավ մի գրառում, որին իշխող կուսակցության հանդեպ իմ քննադատական հայացքները հաշվի առնելով` խնդրեց արձագանքել ընկերս: Գրառման մեջ քննարկվում էին նոր հայկական կառավարության առավել նշանակալից ձեռքբերումները անցնող 2 տարիներին:
ՀՀ-ում տեղի ունեցող վերջին տասնօրյակի զարգացումները փաստում են, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում երկրում տիրապետող իրավիճակին, և նրա ու ողջ իշխանությունների կողմից արվող քայլերն ընդամենն իրավիճակային որոշումներ են՝ չկա ոչ մի բովանդակային գործողություն։ Փաշինյանն իր բնավորությանը բնորոշ՝ ամենուր մեղավորներ է փնտրում, ամեն ինչում նա սեփական թիմին փորձում է ջրից չոր հանել։ Նա, հասկանալով, որ կոմունալ ճգնաժամի հետ կապված ակնհայտ կոլապս է ստեղծվելու, դիմեց հերթական պոպուլիստական քայլին՝ դիմելով հայտնի հեռախոսազանգերի նաիվ գործողությանը։
Արգիշտի Քյարամյանի` մեկ օրով, նույնիսկ` 12 ժամով ՔԿ նախագահի տեղակալ լինելը, ու դրանից հետո՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակվելը բուռն քննարկումների արժանացավ: Կա տեսակետ, թե ՔԿ-ում 12-ժամյա «պաշտոնավարումն» արվեց, որպեսզի օրենսդրորեն հնարավոր լինի ԱԱԾ տնօրենի տեղակալի նշանակումը:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի բան հարցնեմ, արդյոք ԱԱԾ փոխտնօրեն կարա՞ դառնա մի մարդ, ում ունեցվածքը ձևավորվել ա Եվրոպայում ապրող քեռու և Ռուսաստանում ապրող ազգականների ուղարկած գումարով։
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Գավառի աղմկահարույց միջադեպը երկրում տիրող ամենաթողության, բանեցվող բառապաշարի հետևանքն է:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ Կառավարության կողմից գործարկված տնտեսական աջակցության ծրագրերի, մասնավորապես՝ գյուղատնտեսության համար հատկացվող 0 տոկոսանոց վարկերի խնդրին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 669 հազար 604-ը:
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունները շատ լուրջ քննարկման պետք է արժանանան, և մենք ակնկալում ենք շատ ավելի հանգամանալից պատասխաններ»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանն այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադարձավ Ադրբեջանի պաշտպանության նախարարի Զաքիր Հասանովի օրերս արած հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծացել է:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանական է համարում այն, որ COVID-19-ի վարակվածության առաջին դեպքերն աշխարհի տարբեր երկրներում ի հայտ եկած լինեն դեռ դեկտեմբերին:
168.am-ի տեղեկություններով, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 4-ի որոշմամբ, Արգիշտի Քյարամյանն ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Քննչական կոմիտեի նախագաhի տեղակալ:
Իրանում կորոնավիրուսի մայիսի 5-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1323-ով՝ ընդհանուրը կազմելով 99 հազար 970:
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլոր նրանց, ով Արցախը մարզ է համարում և կոչ է անում անհապաղ միավորման՝ հորդորում եմ շրջահայաց և մի փոքր ավելի խելոք լինել. չինացիները հինգ տարբեր մոդել ունեն, որոնցից երեքը՝ ճանաչված պետություններ, թուրքերը՝ երկու, արաբները՝ էլ չհաշվեմ: Երկու պետության գոյությունը ազգային Արժեք է»:
«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանավորման առաջին ատյան դատարանի որոշման դեմ նրա շահերի պաշտպան Հովիկ Սուքիասյանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել: 168.am-ի հետ զրույցում Հովիկ Սուքիասյանն ասաց, որ գործը դեռևս որևէ դատավորի չի մակագրվել:
Արգենտինայի իրավապահ մարմինները կարանտինի ռեժիմը խախտելու համար մեկ ու կես ամսում ձերբակալել են շուրջ 70 հազար մարդու:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը զարմացած է լրատվամիջոցների տարածած այն լուրերից, թե իբրև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պահանջ կա, որ մանդատը վայր դնի:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացրել է «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծ, որով առաջարկել է Քրեական օրենսգրքում ավելացնել Սահմանադրական կարգի տապալում հոդվածն այն հոդվածների կողքին, որոնց համար վաղեմության ժամկետ չի կիրառվում: