Արտգործնախարարից կփորձենք ստանալ այն հարցերի պատասխանները, որոնցից փախչել հնարավոր չէ. Զոհրաբյան

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունները շատ լուրջ քննարկման պետք է արժանանան, և մենք ակնկալում ենք շատ ավելի հանգամանալից պատասխաններ»:

Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Առաջիկա օրերին մենք մեր խմբակցությունում կհյուրընկալենք արտգործնախարարին և կփորձենք ստանալ այն հարցերի պատասխանները, որոնցից փախչել հնարավոր չէ:  Եկեք կեղծ հայրենասիրությամբ, «ոչ մի թիզ հող թշնամուն» լոզունգներով չքողարկենք այն ռիսկերը, որոնք պարունակում են այդ հայտարարությունները»,-  ասաց Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031