«Այս դրվագները հստակ ցույց են տալիս այլատյացության ամբողջական սպեկտրումը, որի հետ մենք գործ ունենք». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանն այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին անդրադարձավ Ադրբեջանի պաշտպանության նախարարի Զաքիր Հասանովի օրերս արած հայտարարությանը, որտեղ նա  ասել էր, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծացել է:

Ըստ Տաթևիկ Հայրապետյանի, որևէ մեկի համար գաղտնիք չեն Ադրբեջանի կողմից հնչող նմանատիպ ռազմատենչ հայտարարությունները, որին հայկակական կողմը տարիներ շարունակ ականատես է լինում:

«Մի կողմ թողնենք, որ այս ամենը քարոզչական բնույթ ունի, մյուս կողմից էլ ուզում եմ մեկ անգամ ևս վերահաստատել այն դրույթը, որ չեն կարող լինել խաղաղ և արդյունավետ բանակցություններ ատրճանակի սպառնալիքի ներքո: Այստեղ խոսեցինք Հայրենական մեծ պատերազմի մասին, որին մեծ ներդրում են ունեցել նաև հայերը, մասնավորապես՝  ծագումով Արցախի Չարդախլու գյուղից Մարշալ Բաղրամյանը և Բաբաջանյանը: Այս հերոսներին խորհրդանշող արձանը 1988  թվականի շարժման ժամանակ խիստ ավերավածության ենթարկվեց ադրբեջանցիների կողմից: Նույն ճակատագրին արժանացան նաև ԽՍՀՄ կրկնակի հերոս  Նելսոն Ստեփանյանի արձանը: Այս դրվագները հստակ ցույց են տալիս  այլատյացության ամբողջական սպեկտրումը, որի հետ մենք գործ ունենք»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա, Արցախյան շարժման ժամանակ «Հարսանիք լեռներում» հայտնի օեպրացիան ցույց է տալիս հայերի հստակ ու անզիջում դիրքորշումը կենսական նշանակության հարցերի վրա:
Նրա խոսքով՝ նախնիների քաջությունը փոխանցվել է հետագա սերունդներին, որը ցույց տվեց 2016  թվականի ապրիլյան պատերազմը:

Տեսանյութեր

Լրահոս