Բանկերը սաբոտաժ են անում, զրո տոկոսանոց վարկեր չեն տալիս. «Իմ քայլի» պատգամավոր

Ազգային ժողովի  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների  ժամին անդրադարձավ Կառավարության կողմից գործարկված տնտեսական աջակցության ծրագրերի, մասնավորապես՝ գյուղատնտեսության համար հատկացվող 0 տոկոսանոց վարկերի խնդրին:

Ըստ պատգամավորի՝ Կառավարության  ընդունած այս ծրագիրը չի իրականացվում,  և արդյունքում՝ այս ծրագիրը մնացել է՝ ընդամենը որպես հայտարարություն:

«Բանկերը փաստացի սաբոտաժ են անում և գյուղացիներին չեն տրամադրում 0 տոկոսանոց վարկեր, գյուղացուն առաջարկում են կամ գրավադրմամբ, կամ սպառողական վարկեր՝ նրանց զրկելով այդ 0 տոկոսանոց   վարկերի հնարավորությունից: Ամեն օր ունենում եմ նույն խնդրով բազմաթիվ նամակներ: Շիրակի մարզում չեն տալիս այդ 0 տոկոսանոց վարկերը: Միևնույն ժամանակ՝ Կառավարության կողմից ցածր տոկոսներով տրամադրվելիք մինչև 15 միլիոն դրամի  վարկային ծրագրի միայն մի մասն է տրամադրվում»,- ասաց  պատգամավորը՝ նշելով, որ Կառավարությունը ցանկանում է լավ ծրագրեր իրագործել, սակայն բանկերը    ձախողում  են դրանք:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս